«Ոչ մի գրամ ադեկվատություն չկա ո՛չ խորհրդարանում, ո՛չ խորհրդարանից դուրս». Անի Սամսոնյան
![]() 234 Երկուշաբթի, 12 սեպտեմբերի, 2022 թ., 17:42 Նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանը տեղեկատվական կեղծ հոսքերով նախապատրաստում է հաջորդ սադրանքը: Սա սահմանային վիճակի ապակայունացման ցուցիչ է: Իսկ ինչ է կատարվում Հայաստանում: Քաղաքական դաշտի մի հատվածը թռչկոտում է Ուկրաինայում ռուսական ռազմական անհաջողություններից, մի հատվածը հայհոյում է Արևմուտքին՝ առանց գիտակցելու մեզ ուղղակիորեն չվերաբերող պատերազմում կողմերին «սևացնելու» կամ «հերոսացնելու» պրոպագանդայի հետևանքները: Ազգային ժողովի նստաշրջանը բացվում է միայն մեծամասնության պառլամենտում իրենց միակուսակցական իշխանությամբ հպարտ պատգամավորներով: Խորհրդարանական ընդդիմությունն առանձին հանրային քննարկում է անցկացնում կրկնվող անիմաստ ու անօգուտ տեքստերով՝ սպասելով, թե երբ պիտի վիճակը սրվի, կորուստներ ունենանք, որ իշխանությունը վերցնելու հաջորդ փորձն անեն: Իսկ քաղաքականությունից և քաղաքական գործիչներից հիասթափված հանրությունը դանդաղ ընկղմվում է նիրհի մեջ: Մարդիկ իրենց տղա երեխաներին երկրից հանելու հարցն են լուծում: Ոչ մի գրամ ադեկվատություն և պատասխանատվություն չկա ո՛չ խորհրդարանում, ո՛չ խորհրդարանից դուրս: Նոր պատերազմի մեջ հայտնվելու դեպքում չկա որևէ պետական մարմին, որը կարող է կատարել մարդկանց ոգեպնդելու իր առաքելությունը: Համատարած անվստահություն է՝ հատկապես պառակտված ու սպառված պառլամենտի նկատմամբ: Խաղաղություն մեր սահմաններին»: Աղբյուրը` Անի Սամսոնյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
