«Փաշինյանը պատրաստ է կռիվ կազմակերպել, որպեսզի կարողանա գնալ Եռաբլուր»․ Արթուր Խաչատրյան
![]() 231 Չորեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2022 թ., 14:06 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի՝ Եռաբլուր այցին, ասել է․ «Նա, իհարկե, պատերազմը չսկսեց, բայց իր ոչ խելամիտ քաղաքականության հետևանքով է, որ մենք ունեցանք այս կորուստները, հետևաբար ծնողներն իրավունք ունեն զայրանալու»։ Այն հարցին, թե ինչո՞ւ ներկայիս վարչապետը հրաժարական չի տալիս, Խաչատրյանն արձագանքեց․ «Իմ կարծիքով՝ առաջինը՝ ինքը որոշակի խոստումներ է տվել, և երկրորդ՝ իր համար իշխանությունը շատ քաղցր է, մարդ, որը եղել է ընդդիմություն, հիմա հնարավորություն է ստացել վրեժ լուծել, ատելությունը պարպել»։ Խաչատրյանը խոսեց նաև սահմանային իրավիճակի մասին․ «Բնակչությունը թշնամու զենքի փողի ներքո է ապրում, որովհետև ամեն վայրկյան իրենք չգիտեն՝ գիշերը քնում են, առավոտյան կզարթնե՞ն կամ առավոտյան զարթնում են, գիշերը կհասնի՞։ Փաշինյանն ասում է՝ «ես հո կռիվ չեմ անի մի սարի համար, որտեղ տարվա կեսը ձյուն է, կռիվ չեմ անի Սև լճի համար», փոխարենը՝ ինքը պատրաստ է կռիվ կազմակերպել այստեղ, որպեսզի կարողանա գնալ Եռաբլուր։ Ժողովրդին պարզ ասեմ, եթե դու չես հավաքվում, քո բողոքը չես արտահայտում և նրա գնալու պահանջը չես ներկայացնում, պատրաստ եղիր բոլոր բնագավառներում տանել այն դժվարությունները, որոնք նրանք ստեղծել են և պատրաստ եղիր ուղերձները լսել, երբ մի բան է ասում, հետո ինչ-որ անհասկանալի տարածքից ասում՝ «չէ, ինձ սխալ եք հասկացել»։ Որպեսզի դա չլինի, պետք է հավաքվել, ստեղծել կրիտիկական զանգված, որ իշխանությունը փոխվի»,- ասաց Խաչատրյանը։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
271Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
290Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
297Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
200Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
263Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
242Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
230Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
280Երեկ, 09:52
