«Երիտասարդների՝ մայրաքաղաք տեղափոխվելը բացասական ազդեցություն է թողնում գյուղերի վիճակի վրա». Ոսկան Սարգսյան
![]() 280 Շաբաթ, 24 սեպտեմբերի, 2022 թ., 16:18 Լրագրող Ոսկան Սարգսյանն իր էջում գրում է. «Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից շատ երիտասարդներ հիմնական բնակության են տեղափոխվում Երևան, այնտեղ բնակարան վարձակալում։ Մայրաքաղաք տեղափոխվողների մեջ մեծ թիվ են կազմում են ժամկետային զինծառայությունը նոր ավարտածները։ Երևան տեղափոխվելու հիմնական պատճառը աշխատանք չունենալն է, իսկ Երևանում ավելի հեշտ է գործ գտնելը։ Մայրաքաղաք տեղափոխված երիտասարդները, ովքեր ծրագրավորողի որակավորում ունեն, հեշտ են աշխատատեղ գտնում։ Գյուղերից Երևան տեղափոխվածներից միջին տարիքի տղամարդիկ հիմնականում աշխատում են տարբեր օբյեկտների շինարարությունում։ Ընտանիքներով տեղափոխվելու դեպքում ավելի հեշտ է լինում հոգալ Երևանում վերջերս շատ բարձրացած բնակվարձը։ Երիտասարդների մայրաքաղաք տեղափոխվելը դոմինոյի էֆեկտով բացասական ազդեցություն է թողնում գյուղերի վիճակի վրա։ Սահմանամերձ գյուղերում քիչ թվով հարսանիքներ են լինում, տարեցտարի պակասում է դպրոցների աշակերտների թիվը, գյուղական փոքր խանութներում առևտրի շրջանառությունը նվազում է և այլն»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Նիկոլ Փաշինյանը մեր մայրերի վախն օգտագործում է՝ որպես նախընտրական գործիք». Արման Թաթոյան
4822:48
Դավիթ Համբարձումյանի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
7422:42
«Խոստովանում է իր հանցավոր անգործությունը կամ անկարողությունը». Դավիթ Մանուկյան
6222:30
Իրանական հրթիռի բեկորներն ընկել են Երուսաղեմի Հին քաղաքի հրեական թաղամասում (տեսանյութ)
14621:57
«Անդրանիկը Հայաստանի՞, թե՞ Նիկոլի ԱԱԾ տնօրենն է». Գագիկ Համբարյան
12320:54
Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում
11020:18
«Վախը նրան ստիպում է սեփական ժողովրդին սպառնալ պատերազմով». Մարիաննա Ղահրամանյան
21320:12
Կասեցվել է «Մոսկաֆե»-ի արտադրական գործունեությունը
13720:06
