«Պատերազմից երկու տարի հետո հայտնի չէ, թե ով էր ղեկավարում պատերազմը». Ոսկան Սարգսյան
![]() 306 Չորեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2022 թ., 03:06 Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Երկու տարի առաջ՝ 2020թ․ սեպտեմբերի 27-ին Արցախում սկսվեց շատ կանխատեսելի պատերազմը, որին սակայն Հայաստանի իշխանությունը ինչ-ինչ պատճառներով պատշաճ չէր նախապատրաստվել։ Երկու տարի հետո իշխանությունը չի հրապարակել բոլոր զոհվածների անուն-ազգանունները, ինչը մտածել է տալիս, որ զոհերի թիվը շատ ավելի մեծ է պաշտոնապես հրապարակվածից։ Պատերազմից երկու տարի հետո հայտնի չէ, թե ով էր ղեկավարում պատերազմը՝ Ջալալ Հարությունյա՞նը, Միքայել Արզումանյա՞նը, Օնիկ Գասպարյա՞նը, թե՞ իրեն գերագույն գլխավոր հրամանատար հռչակած, իր զորավարական, հրամանատարական ունակությունների վրա կասկածողների վրա մուննաթ եկած, բանակում չծառայած, ազատամարտին չմասնակցած, զինվորական կրթություն չունեցող Նիկոլ Փաշինյանը։ Պատերազմն ավարտվում է, երբ թաղվում է այդ պատերազմում զոհված վերջին զինվորի դիակը։ 2020 թվականի պատերազմն ավարտված չէ, այն շարունակվում է՝ մեզ համար աղետալի հետևանքներով»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Պետական ուռճացված կառույցը քայլ առ քայլ պետք է փոքրացնել»․ Տիգրան Դավուդյան
10002:06
«Մասնակցի՛ր ընտրությանը, թույլ մի՛ տուր, որ Բաքվից տնօրինեն Հայաստանի ապագան»․ Արտակ Զաքարյան
13801:06
««Գուգլ մափ»-ը տեղանունների մտահոգիչ փոփոխություններ է կատարել». Թաթուլ Հակոբյան
13400:48
«Սրանք այլևս խնդիր ունեն ողջ մնացած հայերի հետ». Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
16800:18
«Տերմիններն իմաստ ունեն, դրանց խեղաթյուրումները՝ նույնպես․ հետևանքների նկատմամբ պատասխանատվության խնդիր կա»․ Հրանուշ Խառատյան
17400:06
«Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին պոպուլիստական կարգախոս է». ՌԴ ԱԳՆ
166Երեկ, 23:34
ՌԴ ԱԳՆ-ն հերքում է Նարեկ Կարապետյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու մասին լուրերը
178Երեկ, 23:18
«Նիկո′լ, դու՝ որպես հայկական Զելենսկի, չես կարողանալու կյանքի կոչել դրսից պարտադրված ծրագիրը». Անդրանիկ Թևանյան
234Երեկ, 22:54
