«ՌԴ-ն ունի մեծ գործակալական ցանց ՀՀ-ում և խանգարում է»․ Ա․ Մարտիրոսյան
![]() 246 Ուրբաթ, 14 հոկտեմբերի, 2022 թ., 22:30 «Ադրբեջանը ունի գործընկերներ՝ ՌԴ և Թուրքիա։ Ես տեսնում եմ Հայաստանի լավ գործընկերների կարգավիճակում Ֆրանսիային և ԱՄՆ-ին՝ անվտանգային առումով։ Նախկին և ներկա իշխանությունները վերապահումով են դրան մոտենում»,- Ֆակտոր TV-իի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ ՀՀ-ի ներկա և նախկին իշխանությունները չէին տեսնում ԱՄՆ-ին որպես հիմնական դաշնակից, հատկապես, երբ ՌԴ-ն բազմաթիվ առիթներով է ցույց տվել ՀՀ-ի նկատմամբ անվտանգային պարտավորությունները չկատարելու իր գործելաոճը՝ Ադրբեջանին միլիարդավոր զենքի վաճառքից բացի, ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախկին նախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Շարունակելով խոսքը՝ Ա․ Մարտիրոսյանն ասաց․ «Սերժ Սարգսյանը 2013-ին խաբեց՝ ԵՏՄ մտնելով և չեղարկելով ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը։ Նիկոլ Փաշինյանը սակրավորներ ուղարկեց Սիրիա ռուսական հրամանատարության ներքո, ինչը վատ ընդունվեց ԱՄՆ-ի կողմից։ Ներկաներն ու նախկինները կապված են ՌԴ-ին՝ մշտապես աջակցություն են ստացել։ Իր հերթին, ՌԴ-ն ունի մեծ գործակալական ցանց ՀՀ-ում և խանգարում է»,- ասաց Մարտիրոսյանը։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
