Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Ռուսաստանում ՍՈՒ-30-ն ընկել է բնակելի շենքի վրա, կան զոհեր

Ռուսաստանում ՍՈՒ-30-ն ընկել է բնակելի շենքի վրա, կան զոհեր
722
Կիրակի, 23 հոկտեմբերի, 2022 թ., 17:18

Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում Սու-30 կործանիչը, որը փորձնական թռիչք է իրականացնելիս եղել, ընկել է բնակելի շենքի վրա ինքնաթիռի՝ գործարանից օդ բարձրանալուց անմիջապես հետո, հայտնել են տարածաշրջանի ԱԻՆ գլխավոր վարչությունից։

Գործակալության տվյալներով՝ ՍՈՒ-30-ն ընկել է մասնավոր փայտյա երկհարկանի բնակելի շենքի վրա, հրդեհի մակերեսը կազմել է 200 քմ։ Երկու օդաչուներն էլ զոհվել են, վթարի վայրում այլ զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Հաղորդվում է նաև, որ ավիավթարի հետևանքով Իրկուտսկում 150 տուն մնացել է առանց էլեկտրականության։