«Ամերիկահայերը ճիշտ կանեն այս անգամ քվեարկեն դեմոկրատների օգտին». Լևոն Շիրինյան
![]() 234 Չորեքշաբթի, 02 նոյեմբերի, 2022 թ., 16:06 Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը գրել է. «Սեպտեմբերի 13-14-ին Միացյալ Նահանգները փրկեցին Հայաստանը վերջնականապես կապիտուլացվելուց, բայց հայերի մեծամասնությունը չհասկացավ դա: Իսկույն հայտնվեցին պրոպագանդիստները, որոնք շատ-շա՜տ են և ստեղծելով ինֆորմացիոն աղմուկ՝ սկսեցին շեղել հայաստանցիների մտքերը դեպի Իրան և Ռուսաստան՝ ասելով, թե միայն այդ երկրները, նաև, ադրբեջանցիներն ու թուրքերն ունեն զինված ուժեր մեր տարածաշրջանում: Մինչդեռ ո՛չ Ռուսաստանը, և ո՛չ էլ Իրանն իրենց զինուժը չօգտագործեցին մեզ պաշտպանելու համար: Նույնիսկ չսպառնացին, թե ագրեսիայի շարունակության դեպքում կգան օգնության մեր բանակին: Իսկ մեր բանակը, որքան էլ քաջարի ու անձնվեր լինեն մեր զինվորները, պարզ է, որ այսօր ի վիճակի չէ ցուցաբերել լուրջ դիմադրություն: Հայաստանը փրկվեց այդ ահավոր աղետից, քանի որ Միացյալ Նահանգները ղեկավարում են հայերի դարդուցավին գիտակ ու կարեկցող այնպիսի ղեկավարներ, ինչպիսին նախագահ Ջո Բայդենն է և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Ալիևն ու Էրդողանը հաշվի առան նաև այն հանգամանքը, որ ԱՄՆ Կոնգրեսի 2 պալատներում այժմ մեծամասնություն ունեցող Դեմոկրատական կուսակցությունը կաջակցի իր կուսակից նախագահին և կքվեարկի բոլոր այն պատժամիջոցների ու որոշումների օգտին, որոնք շատ արագ կխեղճացնեն ու խելքի կբերեն Ադրբեջանի ղեկավարին: Բայց իրադրությունը կարող է փոխվել նոյեմբերի 8-ին նշանակված ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո, եթե Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն ստանան Հանրապետական կուսակցության անդամները, որոնց մեջ քիչ չեն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի «Make America great again» («Ամերիկան նորից դարձնենք մեծ») պոպուլիստական լոզունգի կողմնակիցները: Այդ հույսով է այսօր ապրում Ալիևը, քանի որ գիտի, որ նրանք կսկսեն խոչընդոտել Ջո Բայդենի հայափրկիչ քայլերին: ... ամերիկահայերը ճիշտ կանեն այս անգամ քվեարկեն դեմոկրատների օգտին, եթե նույնիսկ նրանցից ոմանք միշտ քվեարկել են հօգուտ հանրապետականների: Առավել ևս, որ եթե հանրապետականները նույնիսկ մեծամասնություն ունենան, ամերիկացիների բարեկեցությունը լավացնելու իրենց խոստումը, միևնույն է, չեն կարողանալու իրականացնել, քանի որ տնտեսագետներն ասում են, որ համաշխարհային, այդ թվում՝ նաև ամերիկյան տնտեսությունները մոտենում են հերթական ռեցեսիայի ցիկլին: Իսկ դա ենթադրում է արտադրության անկում, տնտեսական աճի դանդաղեցում: Եվ հաջորդ տարվանից Ամերիկայի տնտեսությունը հայտնվելու է ռեցեսիայի մեջ անկախ այն բանից, թե ԱՄՆ Կոնգրեսում որ կուսակցությունը կունենա մեծամասնություն: Բայց այն կարող է խորտակել Ալիևի վերջին հույսը և դառնալ քվեարկություն հօգուտ և հանուն Հայաստանի: Քանի որ մեր հայրենակիցները կօգնեն իրենց հայրենիքին պահպանել տարածքային ամբողջականությունը և անկախ պետության կարգավիճակը: Կօգնեն, որ Հայաստանը չդառնա այլ պետության մաս: Կօգնեն նաև իրենք իրենց: Չեն դառնա անհայրենիք, պետականազուրկ ժողովրդի ներկայացուցիչներ»: Աղբյուրը` Լևոն Շիրինյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
