Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 7 մարդ է զոհվել

Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 7 մարդ է զոհվել
666
Երկուշաբթի, 07 նոյեմբերի, 2022 թ., 22:48

Թուրքիայի Աղրի քաղաքում ավտոբուսի վթարի հետևանքով 7 մարդ է զոհվել, 11-ը՝ վիրավորվել, հայտնում է Anadolu գործակալությունը։
«Թութակի շրջկենտրոնում վթար է տեղի ունեցել Վան-Աղրի երթևեկող մարդատար ավտոբուսի և երկու բեռնատարների մասնակցությամբ, որոնցից մեկը բարձված է եղել բազուկով։ Բախման հետևանքով առաջացած հրդեհը հրշեջները մարել են մեծ ջանքեր գործադրելուց հետո»,- հայտնել են գործակալությունից։
Հաղորդվում է, որ վիրավորներից երկուսի վիճակը ծանր է։