Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Հայտնաբերվել է PALOMA հյուրանոցային համալիրի նախկին տնօրենի դին

Հայտնաբերվել է PALOMA հյուրանոցային համալիրի նախկին տնօրենի դին
987
Երեքշաբթի, 08 նոյեմբերի, 2022 թ., 11:30

Նոյեմբերի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ավետ Ավետիսյան 76/1 շենքի բակում դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, Երևանի բնակիչ 43-ամյա Արմեն Օ-ն անզգուշաբար վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Տեղեկությունները նախնական են, և ոստիկաններն ու քննչական բաժինը պարզում են։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: