Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան բախվել է ծառին․ վարորդը և ուղևորը տեղում մահացել են
![]() 761 Շաբաթ, 12 նոյեմբերի, 2022 թ., 11:42 Նոյեմբերի 12-ին, ժամը 04:14-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Հրազդան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 48-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Ս․, ծնված 2001թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել գազաբալոնի փականը, այնուհետև տուժած ուղևոր Ա․ Ք-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վերջինս հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդ՝ Մ․ Ս-ի (ծնված 2001թ.) և ուղևոր՝ Դ․ Ա-ի (ծնված 2000թ.) դիերը: ![]() ![]() ![]() |
Սյունիքում բազալտե եզրաքարի տակ մնացած 7-ամյա տղան մահացել է
18900:06Ռոմանտիկ երեկո անցկացնող տղամարդը մահացել է կայծակի հարվածից
247Երեկ, 20:00Կիևում Ուկրաինայի ԱԾ գնդապետ է սպանվել (տեսանյութ)
398Երեկ, 14:22Բախվել են թիվ 49 երթուղին սպասարկող «Zhong Tong»-ն ու «Mercedes»-ը
220Երեկ, 13:06Հրազդանում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
190Երեկ, 11:18Դաշտավանցիները պահանջում են լուսացույց տեղադրել. ողբերգական վթարներն այդ խաչմերուկում անպակաս են (տեսանյութ)
27209.07.2025, 17:48Նյու Մեքսիկոյում ուժգին ջրհեղեղներ են (տեսանյութ)
59609.07.2025, 10:10Ողբերգական վրաերթ՝ Արարատի մարզում․ մայր ու դուստր մահացել են
34609.07.2025, 10:00