Ավտովթար՝ Շիրակի մարզում. 6 վիրավորներից 3-ը երեխաներ են

Նոյեմբերի 17-ին, ժամը 22:47-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ամասիա-Գյումրի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ս., ծնված 1988թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 2 մ ) և հայտնվել ձորակում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ Ա. Ս-ն (ծնված 1991թ.), Հ. Պ-ն (ծնված 1956թ.) և Ա. Պ-ն (ծնված 1989թ.) հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ, իսկ Ե. Ս-ն (ծնված 2013թ.), Ռ. Ս-ն (ծնված 2015թ.), Հ. Ս-ն (ծնված 2019թ.)՝ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Աթենքում պայթյունի հետևանքով շենք է փլուզվել (տեսանյութ)
7713:00
Երուսաղեմում հայ երեխա է հարձակման ենթարկվել (տեսանյութ)
10111:49
Ղազախստանցի զոհված զինծառայողների թիվը հասել է 14-ի
15711:24
Ուկրաինան հարվածել է Պերմի նավթավերամշակման գործարանին (լուսանկար)
11310:36
Աշակերտուհու պայուսակից հայտնաբերել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված
10810:24
Փեսային միտումնավոր մահացու վրաերթի ենթարկած աներորդին ներկայացել է ոստիկանություն
156Երեկ, 19:42
Ղազախստանում Կասպից ծովի ափին զորավարժությունների ժամանակ առնվազն 9 զինծառայող է զոհվել (տեսանյութ)
309Երեկ, 16:12
2,5 տարեկան երեխան տաք ապուրով կաթսան շուռ է տվել իր վրա և ստացել 2-3 աստիճանի այրվածքներ
185Երեկ, 12:18