«Ժամ առ ժամ շրջադարձեր են սպասվում». Գևորգ Գևորգյան

Ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալիևն ազդարարում է դեկտեմբերի 7-ին նախատեսված բրյուսելյան հանդիպման չեղարկման մասին, հստակ ցուցադրելով, որ պատրաստվում է լայնածավալ պատերազմի միջոցով տիրանալ ՀՀ սահմանամերձ տարածքներին, այս խայտառակ-խեղկատակի տված խոստման համաձայն։
Իսկ այդ դավադիրը երեկ շանտաժի ենթարկելով ՀԱՊԿ-ին, փորձեց հերթական անգամ քաոտիկ իրավիճակ ստեղծելու միջոցով օգտվել, բայց չստացվեց։ ՀԱՊԿ-ը այն ռազմաքաղաքական կառույցն է, որի շրջանակում մեր երկրի անվտանգային հարցերն են, և այս ալիևա-նիկոլա փոխհամաձայնեցված խաղը թերևս նաև Հայաստանին վերոնշյալ կառույցից դուրս մղելու նպատակ ունի, որի վերջնարդյունքում մեր երկիրը մնալով մենակ թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի առաջ, ծանր կորուստներ կունենա։
Ժամ առ ժամ, շրջադարձեր են սպասվում, և ամեն հայ իր պարտքը պետք է համարի աննահանջ պայքարով այդ շրջադարձը ծառայեցնել հօգուտ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ»:

«Արժանապատիվ պարտությունը չի նշանակում արժեհամակարգի փլուզում». Մարիամ Սարգսյան
8601:06
«ԵԽԽՎ-ի զեկույցում Հայաստանի ընտրությունների վերաբերյալ կարևոր արձանագրումներ». Արեգա Հովսեփյան
8500:06
«Երեկ մեկ օրվա մեջ խտացված էր իշխանություն–ընդդիմություն պայքարի գրեթե ամբողջ դիլեման». Վլադիմիր Մարտիրոսյան
94Երեկ, 22:12
«Հուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում». Տիգրան Աբրահամյան
104Երեկ, 19:30
Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար
242Երեկ, 19:13
«Խաղաղության քաղաքականությունը չի ազատում պետությանը՝ հիշելու պարտքից»․ Դավիթ Անանյան
105Երեկ, 17:24
«Ցանկացած իշխանություն վաղ թե ուշ ավարտվում է»․ Արման Աբովյան
101Երեկ, 17:12
«Պատերազմի արհավիրք բերած իշխանությունը երեկ որոշ համայնքներում ստացել է 99 տոկոս ձայն»․ Արմեն Հովասափյան
101Երեկ, 16:12