Իսակովի պողոտայում «Lexus RX»-ը բախվել է էլեկտրասյանը և բռնկվել, գտել են 18-ամյա վարորդի այրված դին
855 Չորեքշաբթի, 28 դեկտեմբերի, 2022 թ., 09:54 Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 03։09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը և բռնկվել․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 22 շենքի մոտակայքում «Lexus RX» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը և բռնկվել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևոր Գ․ Մ․-ն (ծնված 2005 թ․) դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Աստղիկ» ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:29-ին, մարվել՝ 03:55-ին: Այրվել է ավտոմեքենան․ ներսում հայտնաբերվել է վարորդի այրված դին: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ իրականացրել են համապատասխան աշխատանքներ վարորդի դին դուրս բերելու համար։ |
Եկեղեցու դիմաց դանակահարված երիտասարդի կյանքը չի հաջողվել փրկել
184Երեկ, 23:54Շվեդիայում դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 10 մարդ
179Երեկ, 23:14Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
418Երեկ, 20:51Չիլիում մոլեգնում է անկառավարելի անտառային հրդեհ (տեսանյութ)
249Երեկ, 19:06Տեսանյութ՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վայրից (տեսանյութ)
185Երեկ, 14:00Գորիսում անհայտ անձինք մայթերի սալիկները տեղափոխել են ճանապարհի երթևեկելի հատված
174Երեկ, 10:12Գոմայի բանտից փախուստի ժամանակ մահացել է մոտ 170 բանտարկյալ
47103.02.2025, 19:43Մետրոպոլիտենում խուլիգանություն կատարելու համար ձերբակալվածները ՌԴ-ի և Լիտվայի քաղաքացիներ են
22503.02.2025, 14:42