«Որևէ դերակատար շահագրգռված չէ կանխելու պոտենցիալ ցեղասպանությունը». Արմեն Պետրոսյան
![]() 264 Ուրբաթ, 30 դեկտեմբերի, 2022 թ., 01:06 Արևելագետ Արմեն Պետրոսյանի գրառումը. «Արդեն 18 օր շարունակվող Արցախի շրջափակումը, Լաչինի միջանցքի արգելափակումը փաստում են գործող միջազգային կառուցակարգերի, առանցքային դերակատարների միջամտության ցանկության բացակայության/անկարողության մասին։ Մեզ համար պետք է ելակետային լինի այն իրողությունը, որ նաև հերթական միջազգային գլոբալ ճգնաժամի պայմաններում 120 հազար մարդ զոհաբերվում է աշխարհաքաղաքական անզիջում շահերի բախման պատճառով։ Եվ չնայած այն հանգամանքին, որ Արցախում ճգնաժամը, ըստ էության, բազմաշերտ է, այնուամենայնիվ, առնվազն դրա հումանիտար դիմագիծը հաշվի առնելով՝ պետք է փաստել, որ թեմային առնչվող միջազգային փաստաթղթերը, սկզբունքները, դաշնակցային հարաբերությունների համակարգերը, «միջազգային հանրություն» կոչված անդեմ հանրույթը, առաջատար աշխարհաքաղաքական խաղացողները... որևէ դերակատար շահագրգռված չէ կանխելու պոտենցիալ ցեղասպանությունը։ Մոտավորապես նման իրավիճակ էր մոտ 1 դար առաջ, երբ նույն աշխարհաքաղաքական շեհերի բախման ու «միջազգային հանրության» անտարբերության զոհ դարձավ 1,5 մլն հայ»։ Աղբյուրը` Արմեն Պետրոսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
