Քադիրովն ընդունել է Հռոմի պապի ներողությունը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովն ասել է, որ ընդունում է Հռոմի պապի ներողությունը չեչենների և բուրյաթների մասին վերջինիս խոսքերի համար։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Վատիկանից դիվանագիտական ուղիներով դիմում է ստացվել, որում ներողություն խնդրվում չեչենների և բուրյաթների մասին հայտարարությունների համար, Վատիկանի հայտարարությունների հետ կապված միջադեպը հարթվել է, Ռուսաստանը հույս ունի Վատիկանի հետ շարունակական կառուցողական փոխգործակցության վրա: Ուղիղ եթերի ժամանակ Չեչնիայի ղեկավարին հարցրել են՝ ընդունո՞ւմ է ներողությունը։
«Մենք գոհ ենք, որ նրանք հասկացել են իրենց սխալը և ներողություն են խնդրում: Մենք ընդունում ենք ներողությունը, բայց բոլորին ասում ենք՝ զգույշ եղեք, մի դիպչեք մեր զգացմունքներին, հատկապես՝ չեչեններին»,- պատասխանել է Քադիրովը։
Ավելի վաղ պապը ճիզվիտական «Ամերիկա» ամսագրին տված հարցազրույցում ասել էր, որ Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում ամենամեծ դաժանությունը դրսևորվում է ռուսական ավանդույթներից դուրս դաստիարակված զինվորների կողմից՝ որպես օրինակ բերելով բուրյաթներին և չեչեններին։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ պապի հայտարարությունը չի օգնում ո՛չ Վատիկանի հեղինակությանը, ո՛չ էլ Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։

Խոշոր վթար Լոռիում. մեքենան մասամբ հայտնվել է գետի ափին
150Երեկ, 20:06
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի երեք խոշոր քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքներին
250Երեկ, 20:00
Ավստրալիայում այցելուներին մոռացել են դիտանիվի խցիկում՝ 36 մետր բարձրության վրա (տեսանյութ)
346Երեկ, 18:24
Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Ղրիմի կամրջի վրա (լուսանկար)
260Երեկ, 17:42
Մոսկվայում աղջիկն ընկել է բարձրահարկ շենքի պատուհանից (տեսանյութ)
239Երեկ, 15:13
Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին
250Երեկ, 11:19
Սևանի տներից մեկում հայտնաբերվել է ծխահարված տղամարդու մարմին
144Երեկ, 10:54
Փհուքեթում մոտոցիկլետների վարձույթի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվել (տեսանյութ)
387Երեկ, 09:49