Անկարայում սպանվել է «Գորշ գայլերի» նախկին ղեկավարը

Անկարայում սպանվել է «Իդեալիստական օջախներ» թուրքական կազմակերպության, որն առավել հայտնի է որպես «Գորշ գայլեր», նախկին ղեկավարը՝ պրոֆեսոր Սինան Աթեշը, հայտնում է Sözçü թերթը։
«Գորշ գայլերը» թուրքական ազգայնական երիտասարդական կազմակերպություն է: Այն ստեղծվել է 1960-ականների վերջին գնդապետ Ալփարսլան Թյուրքեշի նախաձեռնությամբ՝ Ազգայնական շարժում կուսակցության (MHP) հովանու ներքո և հավատարիմ է պանթուրքիզմի գաղափարախոսությանը։
Թերթի տվյալներով՝ Աթեշը և նրա ընկեր Սելման Բոզքուրթը սպանվել են Չանքայա շրջանում գտնվող իրենց տնից դուրս գալու պահին երկու մոտոցիկլավարների կողմից։
«Սինան Աթեշը վիրավորվել է գլխից, իսկ Սելման Բոզքուրթը վիրավորվել է ուսի շրջանում: Սինան Աթեշը, որին դեպքի վայր ժամանած 112 շտապօգնության խումբը սրտի մերսում է արել, այնուհետև տեղափոխել մասնավոր հիվանդանոց, մահացել է»,- գրում է թերթը:
Նշվում է, որ ծանուցումն ստանալուց հետո դեպքի վայր են ուղարկվել բազմաթիվ ոստիկանական խմբեր։
Habertürk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ փաստացի բերման է ենթարկվել երեք մարդ։

Խոշոր վթար Լոռիում. մեքենան մասամբ հայտնվել է գետի ափին
147Երեկ, 20:06
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի երեք խոշոր քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքներին
243Երեկ, 20:00
Ավստրալիայում այցելուներին մոռացել են դիտանիվի խցիկում՝ 36 մետր բարձրության վրա (տեսանյութ)
337Երեկ, 18:24
Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Ղրիմի կամրջի վրա (լուսանկար)
254Երեկ, 17:42
Մոսկվայում աղջիկն ընկել է բարձրահարկ շենքի պատուհանից (տեսանյութ)
235Երեկ, 15:13
Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին
247Երեկ, 11:19
Սևանի տներից մեկում հայտնաբերվել է ծխահարված տղամարդու մարմին
143Երեկ, 10:54
Փհուքեթում մոտոցիկլետների վարձույթի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվել (տեսանյութ)
381Երեկ, 09:49