Վեդի-Լանջառ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կան զոհեր

Հունվարի 9-ին, ժամը 01:29-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի-Լանջառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վեդի-Լանջառ ավտոճանապարհի 38-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Խ., ծնված 1991թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր գլորվել ձորը՝ վարորդը և ուղևոր Ն. Գ-ն (ծնված 1994թ.) տեղում մահացել են, իսկ ուղևորներ Ռ. Գ-ն (ծնված 1988թ.) և Ծ. Ա-ն (ծնված 1992թ.) հոսպիտալացվել են Արարատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Ռ. Գ-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ծ. Ա-ինը՝ բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, դիերը դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության մեքենային:

Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ ՊՆ «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
144Երեկ, 20:12
Ռուսաստանում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ աշակերտ է մահացել
311Երեկ, 12:25
Հրազդանի կիրճում տղամարդու դի է հայտնաբերվել (տեսանյութ)
190Երեկ, 11:12
«Զինված հետապնդում՝ «Բյուրեղ» թաղամասում»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
194Երեկ, 10:42
ԻՀՊԿ-ն հարվածել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմաբազային
466Երեկ, 09:13
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մազում․ 5 վիրավորներից 4-ն անչափահասներ են
20708.09.2026, 21:18
Հարսանիքի օրը փեսան դաժանորեն ծեծել է հարսին (տեսանյութ)
59608.09.2026, 12:25
Քալիֆորնիայում փոքր ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր (տեսանյութ)
73108.09.2026, 10:13