Ռուբեն Վարդանյանը հրատապ խորհրդակցություն է հրավիրել
![]() 1743 Չորեքշաբթի, 18 հունվարի, 2023 թ., 20:42 Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարը՝ խաղաղ բնակչությանը թողնելով առանց գազամատակարարման: Հունվարի 17-ի առավոտվանից Արցախում ամբողջությամբ դադարեցվել է գազամատակարարումը: Քննարկվել են ստեղծված իրավիճակում կենսական նշանակության օբյեկտների անխափան գործունեության ապահովմանը վերաբերող հարցեր: Պետնախարարը ենթակառուցվածքային ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է միջոցառումներ ձեռնարկել այլընտրանքային եղանակներով նշված օբյեկտների գործունեությունը և բնակչության նվազագույն պահանջարկը ապահովելու համար:Երեկոյան ադրբեջանական կողմը կարճ ժամանակով վերականգնել է գազամատակարարումը, իսկ «Արցախգազ» ընկերությունը իրականացրել է համապատասխան պրոֆիլակտիկ-վերականգնողական աշխատանքներ՝ գազամատակարարումն ապահովելու նպատակով, որից հետո Ադրբեջանը կրկին անջատել է գազամատակարարումը: Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ Արցախի կառավարությունը, ռուս խաղաղապահների հետ միասին, երկար ժամանակ նախապատրաստում էր և հունվարի 17-ին կազմակերպել է Արցախում մնացած օտարերկրյա քաղաքացիների մի մասի վերադարձը հայրենիք։ Սակայն Արցախի 120.000 քաղաքացիների, այդ թվում՝ 30.000 երեխաների համար անմարդկային շրջափակումը շարունակվում է։ Շրջափակման պատճառով ծանր հիվանդներին բուժման նպատակով Հայաստան տեղափոխելը շարունակվում է իրականացվել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից։ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության արդյունքների հիման վրա տարածաշրջանում չի կարող հաստատվել երկարաժամկետ խաղաղություն։ Այն պետք է վճռականորեն դատապարտվի և մերժվի միջազգային հանրության կողմից, և դրա առաջին քայլը պետք է լինի Արցախի՝ մեկ ամսից ավելի շարունակվող շրջափակման անհապաղ դադարեցումը: |

Դրիֆթ կատարած «ԲՄՎ»-ի վարորդը հայտնաբերվել է (տեսանյութ)
127Երեկ, 15:30
ՊՆ-ն արձագանքել է Հայկ Սարգսյանի հայտարարությանը
28907.04.2026, 17:00
Գարեգին Երկրորդի շնորհավորական ուղերձն Ավետման տոնի առթիվ
22307.04.2026, 11:18
Գարեգին Երկրորդի պատգամը՝ Սուրբ Հարության տոնի առթիվ
48505.04.2026, 12:36
Ապամոնտաժվել են Սեյրան Օհանյանին պատկանող առանձնատան պարիսպներն ու թեքահարթակը (տեսանյութ)
70903.04.2026, 15:54
Մանրամասներ՝ պայմանագրային զինծառայողի մահվան դեպքից
52203.04.2026, 12:00
Վաղարշապատի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու դեպքերի առթիվ քրեական հետապնդումներ են հարուցվել 62 անձանց նկատմամբ (տեսանյութ)
49303.04.2026, 10:42
ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը մեղադրվում է 10.500 ԱՄՆ դոլար և 3 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ
50802.04.2026, 17:30
