Ուկրաինայում բարձրաստիճան պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռն ընկել է մանկապարտեզի մոտ. կա 14 զոհ. մանրամասներ

Կիևի մարզի Բրովարի քաղաքում ավիավթարի հետևանքով զոհվել է 14 մարդ, ևս 25-ը՝ վիրավորվել, չորեքշաբթի հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը։
«Ընդհանուր առմամբ զոհվել է 14 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, 25 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 11 երեխա»,- ասվում է գերատեսչության թելեգրամ-ալիքում։
Չորեքշաբթի ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ ուղղաթիռի կործանման վայրում ավարտվել են որոնողափրկարարական աշխատանքները։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը պատկանող ուղղաթիռը չորեքշաբթի առավոտյան կործանվել է Կիևի մարզի Բրովարի քաղաքում՝ մանկապարտեզի մոտ։ Ինքնաթիռում եղել է ինը մարդ, այդ թվում՝ ՆԳ նախարար Դենիս Մոնաստիրսկին, նրա առաջին տեղակալ Եվգենի Ենինը, դեպարտամենտի պետական քարտուղար Յուրի Լյուբկովիչը և նրանց օգնականները։ Նրանք բոլորը մահացել են։ Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն ասել է, որ ուղղաթիռի կործանման պատճառ են համարվում դիվերսիաները, տեխնիկական անսարքությունը, անվտանգության կանոնների խախտումը։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության համաձայն՝ կործանված Super Puma ուղղաթիռը մեկն է այն ուղղաթիռներից, որոնք ավելի վաղ Ֆրանսիայի կողմից փոխանցվել են ներքին գործերի նախարարության և արտակարգ իրավիճակների քաղաքացիական ծառայությանը։



«Օրենքով գողեր» են ձերբակալվել (տեսանյութ)
8713:24
Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով Կառավարության ներկայացուցիչ
8111:30
Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան
187Երեկ, 18:42
ՊՆ-ն արձագանքել է զորամասի հրամանատարի՝ սպորտային համազգեստով ներկայանալու քննարկումներին (տեսանյութ)
211Երեկ, 16:00
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ (տեսանյութ)
214Երեկ, 09:18
«Մաղթում եմ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»․ Պուտին
30521.09.2026, 13:06
«Անկախություն նշանակում է՝ ոչ ոք մեր փոխարեն չպետք է որոշի»․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
25621.09.2026, 11:24
«Հայկական պետությունը պիտի ապրի և հարատևի իր բուն էությամբ ու առաքելությամբ»․ ՀՅԴ
26121.09.2026, 10:36