«Զոհված զինծառայողների ծնողների վարկային խնդիրների լուծման հարցով գրություն եմ ուղարկել». Թագուհի Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրում է. «Օրեր առաջ խորհրդարանում պատիվ եմ ունեցել հերթական անգամ ընդունել 44-օրյա պատերազմում անմահացած զինվորների ծնողներին և հարազատներին:
Ծանր է նրանցից լսել այս կամ այն չլուծված խնդրի կամ ցուցաբերված ոչ պատշաճ վերաբերմունքի մասին: Ծնողներից յուրաքանչյուրի անհատական խնդիրն իմ խնդիրն եմ համարում և իմ իրավասությունների շրջանակներում փորձելու եմ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի լուծում ստանան դրանք:
Տեղեկացնեմ, որ զոհված զինծառայողների ծնողների վարկային խնդիրների լուծման կամ նրանց որևէ տարբերակով համապատասխան աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունից ելնելով՝ գրություն եմ ուղարկել Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրենին՝ խնդրելով իրականացնել հնարավոր քայլեր վերջիններիս վարկային խնդիրների լուծման ուղղությամբ:
Խոնարհումս եմ հայտնում հերոսների ծնողներին. ուժ ու կորով ձեզ, սիրելինե՛րս»:

Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան երեխային
3719:12
«Պահանջում ենք իրավունքների վերականգնում»․ Արցախի Հանրային խորհուրդ
6616:48
«Գանձասարի, Դադիվանքի փրկության մեր լացը զրո արժեք ունի աշխարհի համար»․ Թաթուլ Հակոբյան
7915:30
«Աշխատավարձերի բարձրացումը նախատեսվում է այն պայմաններում, երբ ՀՀ-ում աճում են սննդամթերքի և վառելիքի գները»․ Ոսկան Սարգսյան
8215:06
«Սեպտեմբերի 19․ ոչ նիկոլական հայ մարդու համար ցավալի օր»․ Մարատ Եգանյան (տեսանյութ)
9014:12
«Դագաղների, դիակների վրա խաղաղության մասին խոսել ու մեդա՞լ տալ․ ամոթ և՛ տվողներին, և՛ ստացողներին»․ Հասմիկ Միքայելյան (տեսանյութ)
8912:48
«Հիշատակի օր» խորագրով հավաք ու երթ է իրականացվում (տեսանյութ)
9412:24
«Փորձությունները կհաղթահարենք բոլորս միասին»․ Գարեգին Երկրորդ (տեսանյութ)
7812:18