«Մենք մեր պատմությունն անարժան կերպով փակելու բարոյական իրավունք չունենք»․ Արցախի ԱԺ նախագահ
![]() 276 Ուրբաթ, 27 հունվարի, 2023 թ., 17:48 Արցախի Հանրապետության շրջանների բնակիչներին անհրաժեշտ է տեղեկացնել ստեղծված իրավիճակի, և այն հաղթահարելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Այդ նպատակով ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ԱՀ խորհրդարանի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի, պատգամավոր Արեգ Ավագյանի և օպերատիվ շտաբի անդամ, ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել Մարտունու շրջանի Ճարտար և Խնուշինակ համայնքների բնակիչների հետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի ազգային ժողովի պաշտոնական կայքը։ Հանդիպմանը ԱԺ նախագահը նշել է, որ Արցախի բռնակցումը Ադրբեջանին կբերի Արցախի ոչնչացմանը և կհանդիսանա պատմական, իրավական, աշխարհաքաղաքական և բարոյական ողբերգություն հայոց պետականության և հայ ժողովրդի համար: «Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր ազատության և անկախության համար և մեր պատմությունը անարժան կերպով փակելու բարոյական իրավունք չունենք: Շրջափակումը արցախահայությանը կանգնեցրել է աննախադեպ աղետի առջև: Վտանգված է Արցախի ժողովրդի լիարժեք կյանքի և ապրելու իրավունքը: Այս դժվարին օրերին առավել կարևոր են համերաշխությունն ու հանդուրժողականությունը միմյանց հանդեպ», ընդգծել է ԱԺ նախագահը: Այնուհետև նա առանձնացրել է շրջափակման ազդեցությունը մեղմելու առաջնահերթությունները.«Որպես օրենսդիր մարմնի ղեկավար, ինձ համար առաջնային են ՝ 1. քաղաքացուն տեր կանգնելու պետության պարտավորությունները, 2.սոցիալական նոր ծրագրերի անհապաղ ձեռնարկումը, հատկապես խոցելի խավերի, այդ թվում շրջափակման հետևանքով գործազուրկի կարգավիճակում հայտնված մեր քաղաքացիների հանդեպ 3.տեսակետը, թե սոցիալական ծրագրերը ծուլության կամ անգործության են տանում մարդկանց, անընդունելի է այս իրավիճակում, քանի որ Արցախում ապրող ամեն մի հայ իրականացնում է սուրբ առաքելություն՝ ազգային արժանապատվության պահպանում»: Հանդիպումը ընթացել է փոխըմբռնման մթնոլորտում: Բնակիչների բարձրացրած հարցերը քաղաքական, գյուղատնտեսության , սոցապահովության, անվտագային ոլորտներին էին առնչվում: Հարցերի մի մասին տրվել են սպառիչ պատասխաններ, մյուսները կփոխանցվեն օպերատիվ շտաբ: ԱԺ նախագահը և նրա գլխավորած պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել համայնքների բնակիչներին՝ ճգնաժամային իրավիճակին պատշաճ կերպով դիմակայելու համար: |

«Փաշինյանը որտեղի՞ց գիտի, Ալիևն է ասե՞լ»․ Ոսկան Սարգսյան
1817:30
«Թռնելուց խոսում է մեկը, որի անցած քաղաքական ճանապարհը թռնելու պատմություն է»․ Գրիգոր Իսկանդարյան
6017:12
«Մեր հողերի մեջ նստած՝ ադրբեջանցիները մեզ թելադրում են. դա՞ է խաղաղությունը». Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
11416:42
«Իրանը չի բանակցել և չի բանակցում ԱՄՆ-ի հետ»․ #Tasnim
12216:39
«Վարչապետի մեր թեկնածուն ո՛չ հներից ա, ո՛չ՝ նորերից». Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
16016:24
«Էսօր ոչ մեկը պատերազմ չի ուզում». Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
11416:18
«Սազակա՞ն է, որ Ծառուկյանն ինչ-որ մանր ու թեթև բաների մասին խոսի». Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
13716:06
«Հանձնարարել եմ հինգ օրով հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարվածները»․ Թրամփ
21015:54
