Երեքշաբթի, 04 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Թուրքիայում ժամ առ ժամ աճում է զոհերի թիվը. նոր տվյալներ

Թուրքիայում ժամ առ ժամ աճում է զոհերի թիվը. նոր տվյալներ
893
Հինգշաբթի, 09 փետրվարի, 2023 թ., 18:24

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 16170-ի:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Օսմանիյե նահանգում ունեցած ելույթի ժամանակ:

«Երկուշաբթի օրը մեր երկրում ավերիչ երկրաշարժեր եղան, շատ ավերածություններ: Ցավով պետք է արձանագրեմ, որ մեր երկրում զոհերի թիվը կազմել է 16170 մարդ, վիրավորվել է 64194 մարդ, ավերվել է 6444 շենք»,- ասել է նա։

Նա հավելել է, որ բոլոր տները կվերականգնվեն մեկ տարվա ընթացքում։