«Ուզում են պառակտել ու թուլացնել Արցախը, որպեսզի ավելի հեշտ հանձնեն 120.000 մարդու». Մետաքսե Հակոբյան
![]() 331 Ուրբաթ, 10 փետրվարի, 2023 թ., 19:12 Մամուլը երկու օր է՝ գրում էր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և պետնախարար Ռուբեն Վարդանյանը գնացել են Մոսկվա։ Ըստ այդ հրապարակումների, Արայիկ Հարությունյանը Մոսկվայից վերադարձել է, ինչից հետո ՌԴ մայրաքաղաք է մեկնել Ռուբեն Վարդանյանը։ Այս այցերի մասին տարածված լուրերը պաշտոնապես չեն հաստատվել։ 168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադառնալով հարցերին, թե արդյո՞ք Արցախի պետնախարարը և նախագահը մեկնել են Մոսկվա, դրա վերաբերյալ քննարկում ունեցե՞լ են օրենսդիրի հետ, և եթե նման բան է տեղի ունեցել, ի՞նչ հարցեր են քննարկվել Մոսկվայում, պատասխանեց, որ Արայիկ Հարությունյանի Մոսկվա մեկնելու վերաբերյալ լուրերն իմացել են լրատվամիջոցների հրապարակումներից, նույնկերպ նաև՝ Ռուբեն Վարդանյանի այցի վերաբերյալ։ «ԱԺ-ի հետ այս ընթացքում հանդիպում չի եղել, Արայիկ Հարությունյանը բավականին ակտիվ ինչ-որ շոուներ է կազմակերպում, իսկ ԱԺ-ի հետ հարկ չի համարել հանդիպելու։ Հետևաբար՝ այս լուրերը պաշտոնապես հաստատել կամ հերքել չեմ կարող։ Նույնը վերաբերում է նաև Ռուբեն Վարդանյանի այցին, եթե նա գնացել է Մոսկվա, ապա մեզ հետ հանդիպում չի ունեցել, այսինքն՝ ունեցել է, բայց նման հարց չի քննարկվել, հիմա նա Արցախում է, թե ոչ, կրկին ո՛չ կարող եմ հերքել, ո՛չ հաստատել։ Եթե իսկապես նա այցելել է Մոսկվա, հուսանք՝ մեզ հետ հանդիպում տեղի կունենա, քանի որ նրա նկատմամբ ընկալումն այլ է, որովհետև Արայիկ Հարությունյանը որոշ ժամանակ առաջ քայլ արեց ազատվելու Ռուբեն Վարդանյանից։ Դրանից հետո շոուներ կազմակերպեց, մեր Երիտասարդության պալատում իբր թե 4-5 հարյուր մարդ էին հավաքվել, իբր Արայիկ Հարությունյանն ու Արթուր Թովմասյանը հանդիպեցին, այնտեղ հարցեր էին հնչում, թե ովքեր էին ղեկավարներ և այլն։ Սա կազմակերպված շոու էր իրականում, և նման շոուները մեզ մոտ հաճախակի են լինում։ Գուցե Մոսկվա գնալուց առաջ նա ուզում էր նման տեղեկատվությամբ գնալ, թե իբր Ռուբեն Վարդանյանի հրաժարականի պահանջը նաև հասարակության պահանջն է»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
5001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
10500:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
331Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
784Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
416Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1063Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
978Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
858Երեկ, 14:24
