Դիվանագիտական սկանդալ. Իսրայելի ներկայացուցչին դուրս են հրավիրել Աֆրիկյան միության գագաթնաժողովից

Ադիս Աբեբայում այսօր բացված Աֆրիկյան միության 36-րդ երկօրյա գագաթնաժողովը դիվանագիտական սկանդալով է սկսել աշխատանքը։ Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ հեղինակավոր միջազգային միջկառավարական կազմակերպությունը, որը միավորում է 55 աֆրիկյան պետություն, չեղյալ է հայտարարել հավատարմագրումը և իր շարքերից փաստացի վռնդել է Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչ, Իսրայելի ԱԳՆ Աֆրիկայի հարցերով փոխտնօրեն Շերոն Բար-Լիին։
Միության ղեկավարությունն այս մասին որոշում է կայացրել Հարավային Աֆրիկայի և Ալժիրի ճնշման ներքո, որոնք ձգտում էին հրեական պետությանը հեռացնել Աֆրիկյան միության շարքերից, հայտնում են լրատվամիջոցները։
«Մենք այս միջադեպին շատ լուրջ ենք վերաբերվում, - մեկնաբանել է Իսրայելի ԱԳՆ-ն։- Շերոն Բար-Լին ուներ Իսրայելի հավատարմագրված ներկայացուցչի կարգավիճակ, սակայն Ալժիրի և Հարավային Աֆրիկայի ճնշման ներքո և Իրանի կողմից վերահսկվող ատելության հետևանքով նրա հավատարմագրումը չեղյալ է հայտարարվել: Մենք աֆրիկյան երկրներին կոչ ենք անում ընդդիմանալ այդ գործողություններին, որոնք վնասակար են ինչպես կազմակերպության, այնպես էլ Աֆրիկյան միության և ամբողջ մայրցամաքի համար»:
Իսրայելը, Աֆրիկյան միության 19 տարվա գոյությունից հետո, 2021 թվականի հուլիսին ընդունվել է այս կազմակերպություն՝ որպես դիտորդ։ Այնուհետև միության անդամների մեծամասնությունը կողմ է քվեարկել այս որոշմանը։ Այնուամենայնիվ, կազմակերպության գործադիր կոմիտեի նիստում նույն տարվա հոկտեմբերին Ալժիրի արտաքին գործերի նախարար Ռամտան Լամամրան առաջարկել է վերանայել այս որոշումը «իսրայելական իշխանությունների կողմից ապարտեիդի քաղաքականության շարունակության և պաղեստինցիների դեմ ամենօրյա հանցագործությունների պատճառով»:

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
203Երեկ, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
217Երեկ, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
215Երեկ, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
239Երեկ, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
24703.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
27303.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
26803.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
64102.11.2026, 20:00