Երեքշաբթի, 04 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Թուրքիայի և Սիրիայի սահմանին կրկին երկրաշարժ է եղել

Թուրքիայի և Սիրիայի սահմանին կրկին երկրաշարժ է եղել
721
Երկուշաբթի, 20 փետրվարի, 2023 թ., 21:42

6,3 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել Սիրիայի և Թուրքիայի սահմանի մոտ։ Այս մասին հայտնում է Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թուրքիայի Անթաքիա քաղաքից 9 կիլոմետր հեռավորության վրա և Սիրիայի Լաթաքիա քաղաքից 75 կմ հեռավորության վրա։

CNN Turk-ի փոխանցմամբ՝ երկրաշարժը զգացվել է նաև Թուրքիայի Հաթայ նահանգում։ Այն ավերածություններ է առաջացրել տարածաշրջանում։