Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Դուք, որ էդքան մեծամիտ, եսապաշտ եք, մտավորականությո՞ւնն է մեղավոր». Վահե Լոռենց

«Դուք, որ էդքան մեծամիտ, եսապաշտ եք, մտավորականությո՞ւնն է մեղավոր». Վահե Լոռենց
268
Ուրբաթ, 24 փետրվարի, 2023 թ., 03:12

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ շատերն են հարցնում․ - Պետրոս Գետադարձ կաթողիկոսի դավաճանությունն ինչո՞ւ չպատժվեց։
Պատասխանում եմ․- Իսկ դուք հիմա պատժո՞ւմ եք դավաճաններին։ Պատժո՞ւմ եք նիկոլին կամ նրան մեր գլխին պատուհաս դարձնողներին։
Չե՛ք պատժում։ Լուռ ու մունջ հանձնվում եք։
Քանի օր է՝ շրջանառվում է երկու մահաբեր փաստաթուղթ․ Արցախը հանձնելու փաստաթուղթը, Ամուլսարը շահագործելու հայտարարությունը։ Զրո՛ ռեակցիա։ Միայն մի քանի գործիչներ, որոնք հասկանում են այս մահաբեր աղետի չափը, խոսում են։ Բայց․․․ զատո աշխարհի ամենան․․․ նրա հեչ պետքը չէ, նրա մրգին չէ․ հայրենիք, պատիվ, արժանապատվություն․․․ ո՞ւմ կասես։ Նա, ի վերջո, կառնի պանդուխտի ցուպն ու իր ընտանիքով հայդա՛․․․ կցվրվի Հայաստանից։ Եվ աշխարհի ցանկացած անկյունում իրեն լավ կզգա՝ տան մի անկյունում խաչի նկար, մյուսում՝ եկեղեցու նկար կպցնելով և ամեն օր հայրենիքի կենացը խմելով։ Ա՛յն հայրենիքի, որն ի՛նքը կործանեց։ Իր ընտրությամբ, կրավորականությամբ, կեցվածքով, բազմոցային հայրենասիրությամբ կործանեց։
Եվ նմաններին, երբ աղերսում ես, համոզում ես, փորձում ես բացատրել՝ քավ լիցի, ինքն ասում է՝ Դու չպետք է ինձ սովորեցնես։ Նա ամենագետ համբալ է։ Բայց հետո էշի պես ցեխի մեջ խրվում է և իրեն ճղում․- Բա ո՞ւր է հայ մտավորականությունը։
Տո եզզզի գլուխ, հայ մտավորականությանն ո՞վ մրգի տեղ դրեց, ո՞վ լսեց նրա ձայնը, կոչը․․․ Դուք, որ էդքան մեծամիտ, էդքան եսապաշտ եք, երբեք հետ չնայեցիք, պատիվ ու արժանապատվություն չունեցաք ձեր սխալն ընդունելու, խոստովանելու, դրանում մտավորականությո՞ւնն է մեղավոր։ Ազնիվ, հայրենատեր մտավորականություն հիմա էլ ունենք։ Գոռում են, իրենց ճղում են, զգուշացնում են․․․ ո՞րդ լսեցիք։ Հոգով թափառաշրջիկներ եք։ Դուք փախչելու եք, ձեր բոշա կեցվածքը պայքարող չէ, փախչելու եք սփյուռք եք համալրելու, Հային էստեղ կրակն եք գցել և գցելու եք։
Եվ կանցնեն տարիներ։ Առաջ կգան «հայրենասեր» և «գիտակ» ակադեմիական պատմաբաններ, որոնք դասագրքեր կհեղինակեն, ուր նիկոլն ու նիկոլիզմը ազգափրկիչներ կներկայացվեն, ոնց որ Մյասնիկյանը, Պետրոսը, Սիմեոն Երևանցին, Գայը, մյուս դավաճանները․․․ և նիկոլի ու նիկոլիզմի անունով արձաններ, փողոցներ, դպրոցներ կանավանակոչվեն, ու ձեր զավակներն էլ կգնան ծաղիկ կդնեն նրանց արձանների տակ։
Ձեր ձեռքից Նժդեհը զզված ու հիասթափված լքեց այս սրբազան երկիրը։ Ձե՛ր ձեռքից․․․ ու դեռ էսօր ձեզ ճղում եք թե՝ ո՞ւր է հայ մտավորականությունը։ Մտավորականին լսելու համար ուղեղ ունենալ է պետք․․․»:

Աղբյուրը`   Վահե Լոռենց