Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ինչի՞ դիմաց է Սուրեն Պապիկյանը «նվեր» ստացել 100 միլիոն դրամ». Դանիել Իոաննիսյան

«Ինչի՞ դիմաց է Սուրեն Պապիկյանը «նվեր» ստացել 100 միլիոն դրամ». Դանիել Իոաննիսյան
286
Չորեքշաբթի, 01 մարտի, 2023 թ., 18:24

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը գրում է․ «Իսկ ինչի՞ դիմաց է Սուրեն Պապիկյանը «նվեր» ստացել 100 միլիոն դրամ.
Նախ Սուրեն Պապիկյանը ապահովում է Ջեմուկի լոկալ օլիգարխիայի (Ջերմուկ գրոպի) մուտքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն։
Հետո Սուրեն Պապիկյանն ապահովում է, որ «Ջերմուկ գրուպի» տիրոջ որդին ՔՊ-ից առաջադրվի տեղական ընտրություններում ու տարբեր լծակներ օգտագործի՝ անմրցակից հաղթանակի ապահովման համար։
Իսկ հետո Սուրեն Պապիկյանը «Ջերմուկ գրուպի» սեփականատերից ստանում է 100 միլիոն դրամի «նվեր»՝ բնակարանում զեղչի տեսքով։
Հ.Գ. Այո, խոսքը «Ջերմուկ գրուպի» տնօրենի այն որդու մասին է, ով մեղադրվում էր փաստաթղթերի կեղծմամբ բանակից ազատվելու համար, բայց դատվելու փոխարեն ՔՊ-ի կողմից դարձավ քաղաքապետ»։