«Փաշինյանը փորձում է փախչել իր իսկ ստորագրած փաստաթղթից՝ դրանով օր օրի բերելով նոր կորուստներ». Վ. Հարությունյան
![]() 221 Երկուշաբթի, 06 մարտի, 2023 թ., 10:54 ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի գրառումը. «2020-ի նոյեմբերի 9-ից հետո՝ աննախադեպ պատուհասի բառերով ասած իշխանությունը գցած էր և առ այսօր գցած է Երևանի փողոցներում։ Բոլոր քիչ թե շատ ազդեցիկ ուժերը կարող էին և կարող են հանգիստ վերցնել այդ։ Սակայն դա ոչ մեկին պետք չէր և չէ, որովհետև Փաշինյանը կապիտուլացիա էր կնքել և ոչ մեկ չէր ցանկանում և չի ցանկանում ստորագրել դրա տակ։ Փաշինյանը փորձում է փախչել իր իսկ կողմից ստորագրված նոյեմբերի 9-ի փաստաթղթից և դրանով օր օրի բերում է նոր կորուստներ և մոտեցնում մեծ աղետը։ Քոչարյանական ուժերը սպասում են մինջև Փաշինյանը ստորագրի վերջնական կապիտուլացիոն ակտը, որպեսզի հանգիստ իշխանություն վերցնեն։ Սերժական ուժերը ընդիմություն խաղալով՝ ամեն ինչ անում են, որ ասպարեզից հանեն Քոչարյանին։ Տեր Պետրոսյանական ուժը և Կաթողիկոսը փորձեց այս ամենը համախմբել և միասնական պատասխանատվություն վերցնելով՝ երկիրն այս վիճակից հանել, որպեսզի կապիտուլացիան ոչ մեկի վզին չմնա և խուսափեն այս կոմպլեքսից ու երկիրն այս ծանր վիճակից դուրս գա։ Սակայն դա մերժվեց՝ այս ուժերի կողմից և չհասկացվեց լայն հասարակական շերտի կողմից։ Աղբյուրը` Վարդան Հարությունյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
