Մոսկվայում ձերբակալել են ադրբեջանցի առանձնապես վտանգավոր հանցագործին

Մոսկվայում ձերբակալել են ադրբեջանցի առանձնապես վտանգավոր հանցագործին, ով հետախուզվում էր միանգամից մի քանի երկրներում. հայտնում են ռուսական Telegram ալիքները։
Ըստ աղբյուրի՝ 29-ամյա Ջաբբար Յուսիֆին անտեսել է ճանապարհային ոստիկանության աշխատակցի պահանջը՝ կանգ առնել Մոսկվայի օղակաձև ճանապարհին՝ մեքենան ստուգելու համար։ Դրանից հետո ոստիկանները սկսել են հետապնդել նրան։ Հանցագործը մեքենան թողել է Ռեուտովի բնակելի բակերից մեկում և փորձել փախչել։ Իրավապահները նախազգուշական կրակ են բացել՝ տղամարդուն ստիպելով կանգնել, որից հետո նրան բերման են ենթարկել։
Ոստիկանները հանցագործի մոտ ատրճանակ են հայտնաբերել։ Պարզվել է, որ վերջինը գտնվում է Ինտերպոլի տվյալների բազայում՝ Ուկրաինայի քաղաքացու կանխամտածված սպանության համար։ Բացի այդ, նա գտնվում է ռուսական բազայում՝ ապօրինի զենք պահելու համար։

Փեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը հիվանդանոցում մահացել է
169Երեկ, 22:54
Կանգառում ծեծել են թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին․ նա հոսպիտալացվել է
137Երեկ, 21:30
Ուկրաինան հարվածել է Սամարայի և Ուֆայի նավթավերամշակման գործարաններին
248Երեկ, 14:24
Թուրքիայի դպրոցներից մեկի մոտ հրաձգություն է տեղի ունեցել (տեսանյութ)
275Երեկ, 11:36
Սիրիայի արաբական բանակին պատկանող օբյեկտում հզոր պայթյուններ են որոտացել
35621.09.2026, 23:54
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
22121.09.2026, 19:06
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
61921.09.2026, 15:42
Երեխան մահացած է ծնվել
22421.09.2026, 11:30