«ՀԱՊԿ-ից պետք է դուրս գալ, եթե մի բան օգուտ չի տալիս՝ մեզ պետք չէ». Հակոբ Ասլանյան
![]() 210 Երկուշաբթի, 13 մարտի, 2023 թ., 22:18 ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը 24TV-ի հաղորդման ժամանակ՝ անդրադառնալով կորոնավիրուսի ժամանակ չարաշահումների պատճառով 11 անձի ձերբակալման, այդ թվում նաև՝ առողջապահության փոխնախարարի ձերբակալման հանգամանքին, նկատեց. «Իշխանությունը ու փողը մարդու և հասարակության համար լակմուսի թուղթ են, իսկ ո՞վ է ասել, որ այս իշխանության մեջ բոլորը սրբեր են, եթե հաստատվի, որ մեր թիմակիցները պետության հաշվին ուզեցել են հարստանալ, առաջիններից մեկը կլինեմ, որ նրանց դեմ կխոսեմ, երկրի շահից կարևոր բան չկա, ովքեր երկիրը փորձեն թալանել, իմ թշնամին կլինեն, կգնդակահարեի բոլոր նրանց, ովքեր բանակի ու երկրի հաշվին հարստացել են»: Անդրադառնալով Հայաստանի կողմից ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի իր քվոտայից հրաժարվելու որոշմանը՝ պատգամավորը նշեց. «Վերջին երկու տարվա մեջ Խնածախից ու Սև լճից սկսած ՌԴ խաղաղապահների ուժերի որևէ տեսանելի քայլ ու գործելակերպ չտեսա, նրանց հովանավորության ներքո թուրքը ավելի լածիրակ է դառնում, եթե ՌԴ խաղաղապահները չթողեին, բնապահպան կոչվածները կկարողանայի՞ն վրաններ դնել: ՀԱՊԿ-ից պետք է դուրս գալ, եթե մի բան օգուտ չի տալիս՝ մեզ պետք չէ»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
