Աղիքային ցուպիկ, խմորասնկեր և բորբոսասնկեր. կաթնաշոռի 10 նմուշից միայն 2-ում խախտում չկա
![]() 385 Հինգշաբթի, 16 մարտի, 2023 թ., 15:54 2023թ. մարտի 2-ին փորձաքննության է ներկայացվել շուկայում լայն սպառում ունեցող կաթնաշոռի 10 նմուշ։ Այս մասին գրում է «Հետք»-ը: Նախքան լաբորատորիա հանձնելը, կաթնաշոռները տարվել են Երևանի պետական համալսարանի Կենսաբանության ֆակուլտետ՝ մեկ նմուշ կույր համտեսի, մնացածը՝ դիմազերծման համար (կաթնաշոռը լաբորատորիայում տեղափոխվել է ստերիլ տարայի մեջ, համարակալվել և ուղարկվել է փորձաքննության)։ Այսպիսով՝ Ոլորտի մասնագետները մեկնաբանել են փորձաքննության արդյունքները, խոսել խախտումների առաջացման պատճառների ու հնարավոր հետևանքների մասին։ Փորձաքննության ներկայացված կաթնաշոռի 10 նմուշից միայն 2-ն է համապատասխանում սահմանված նորմերին։ Դրանք են՝ «Թամարա» և «Անի» ապրանքանիշերի կաթնաշոռները։ 10 նմուշից 5-ում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։ Դրանք են՝ «Բիոկաթ», «Չանախ», «Աշտարակ կաթ», «Արզնի», «Բոնիլատ» ապրանքատեսակները։ 10 նմուշից 8-ում հայտնաբերվել է խմորասնկերի անթույլատրելի՝ բարձր քանակ։ Դրանք են՝ «Մարիաննա», «Բիոկաթ», «Չանախ», «Աշտարակ կաթ», «Արզնի», «Մարիլա», «Բոնիլատ», «Հայր և որդի Երեմյաններ» ապրանքանիշերի արտադրանքները։ Նմուշներից 4-ում հայտնաբերվել է բորբոսասնկերի անթույլատրելի քանակ. դրանք են՝ «Մարիաննա», «Բիոկաթ», «Աշտարակ կաթ», «Արզնի» ապրանքանիշերի կաթնաշոռները։ Միաժամանակ 3 ցուցանիշի շեղում՝ աղիքային ցուպիկ, ինչպես նաև՝ խմորասնկերի և բորբոսասնկերի բարձր քանակ հայտնաբերվել է 3 նմուշում «Բիոկաթ», «Աշտարակ կաթ», «Արզնի» կաթնաշոռերնում։ 3 ցուցանիշի շեղում հայտնաբերվել է նաև «Բոնիլատ» ապրանքատեսակում. մասնավորապես՝ կաթնաշոռի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, խմորասնկերի մեծ քանակ, և կաթնաթթվային մանրէները եղել են սահմանված քանակից քիչ։ 3 նմուշում կաթնաթթվային մանրէների քանակը եղել է սահմանված նորմայից քիչ. դրանք են՝ «Մարիլա», «Բոնիլատ» և «Երեմյան փրոդաքթս» կաթնաշոռները։ Մակնշման խախումներ հայտնաբերվել են 4 նմուշում՝ «Անի», «Մարիլա», «Բոնիլատ» և «Երեմյան փրոդաքթս» ապրանքատեսակներում. կաթնաշոռի անվանումը եղել է միայն անգլերեն՝ պահանջվող հայերեն և ռուսերեն լեզուների փոխարեն։ Քվեարկությամբ ամենաշատ ձայները՝ «համակրանքը» ստացել է «Մարիաննա» կաթնաշոռը՝ 5 ձայն, 3 ձայն ստացել է «Երեմյան փրոդաքթսը», 1-ական ձայն ստացել են «Անի» և «Բոնիլատ» կաթնաշոռները։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: |
«Այլևս անհնար է այդ գարշահոտության ու փլատակների մեջ ապրելը»․ վթարային շենքի բնակիչներ (տեսանյութ)
6410:54«Ազատություն քաղբանտարկյալներին»․ նոր պաստառներ՝ Երևանի փողոցներում (լուսանկար)
8209:54«Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը 1 ամսով կալանավորվեց
9809:36Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
8808:30«Անգամ Նիկոլի պես պրաշլյակի մոտ է ստացվում սաղիդ խմբով կամ հատ-հատ կզացնելը». Արգիշտի Կիվիրյան
22304:24ՏՀԿ գագաթնաժողովի հայտարարությունը չի արտահայտում անդամ բոլոր երկրների դիրքորոշումները. Իրանը հրապարակել է իր վերապահումները
20701:24Հրազենային վնասվածքով «Գյումրի» ԲԿ է տեղափոխվել ռուսական ռազմաբազայի զինծառայող
23800:36Ուկրաինան սկսել է Խարկովի մարզի 325 բնակավայրի բնակիչների տարհանումը
19000:26