«Մեր երկիրը մի քանի տարուց հետո կդառնա Հնդկաստանի մասնաճյուղը Հարավային Կովկասում». Թորոս Ալեքսանյան

Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանի գրառումը․ «Խոսում եք այն մասին, որ ռուսները չափից շատ են լցվել Հայաստան, բայց հնդիկներին, ոնց որ թե, չեք նկատում, մի քանի տարի առաջ, երբ ահազանգում էի հնդկական հեղեղի մասին, տարատեսակ ծախուներ ու տխմարներ վրա էին տալիս իրենց տափակ ու ոչ ադեկվատ ցնդաբանություններով, բայց եթե մի պահ այդ հեղեղը կանգնել էր, հիմա, կարծես թե, նոր թափով է սկսել հեղեղել մեր երկիրը: Եթե մեր երկրում մոտ 100 հազար ռուս է հայտնվել, ապա ներկա պահի դրությամբ այստեղ եկած հնդիկներն ամենահամեստ հաշվարկներով երկու անգամ ավելի շատ են, մի խոսքով, եթե այս տեմպերով գնա, մեր երկիրը մի քանի տարուց հետո կդառնա Հնդկաստանի մասնաճյուղը Հարավային Կովկասում, իսկ մենք մեր երկրում կդառնանք ազգային փոքրամասնություն: Նշեմ, որ Հայաստանում մի քանի միլիոն հնդիկ վերաբնակեցնելու համար կպահանջվի ընդամենը մի քանի տարի, դա շատ արագ կարող են կազմակերպել աշխարհի հզորները, եթե մենք դրա դեմը չառնենք ու չընդվզենք: Մի բան լավ պիտի իմանաք, ժողովուրդ ջան, որ այս ամենը ոչ թե տարերային ինչ-որ բան է, այլ պլանավորված հակահայկական ցեղասպանային քաղաքականության շարունակությունն է (այս պարագայում խոսքը սպիտակ ցեղասպանության մասին է):
Հատուկ դեբիլների համար ասեմ, որ ես հնդիկ ժողովրդի ու Հնդկաստանի դեմ ոչինչ չունեմ, ընդհակառակը, ես Հնդկաստանի հարուստ մշակույթի մեծ ջատագով եմ, նաև կողմնակից եմ, որ Հայաստանը ռազմավարական մակարդակի հարաբերություններ ունենա Հնդկաստանի հետ ու իր աշխարհաքաղաքական ընտրությունը կատարի հօգուտ Հնդկաստան-Իրան առանցքի, բայց այդ ամենը բոլորովին չի նշանակում, որ նրանք այստեղ պիտի ապրեն հարյուր հազարներով, որ վաղը դառնան միլիոններ ու, որպես դրանից բխող արդյունք, մեր էթնոսը հաշված տարիների ընթացքում ուծացվի նրանց մեջ և իսպառ ոչնչանա»:

«ԱԺ-ում քպ-ն ստեղծեց «քննիչ հանձնաժողով»՝ ՀԱԵ հալածանքը շարունակելու նպատակով». Ռուբեն Մելիքյան
1317:18
«Բնակավայրերի ոչնչացումը, բնական պաշարների գերշահագործումը և կլիմայի փոփոխությունը սպառնում են կենդանական աշխարհին». Լևոն Ազիզյան
4416:36
«Flydubai-ի միջադեպը կազմակերպված էր՝ մեղքը Թեհրանի վրա բարդելու համար». Բաղայի
8416:07
«Նախատինքի կես խոսք իսկի չեն ասել զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են ձեռքը կրծքին դրած». Հակոբ Բադալյան
5615:36
Պայքարում են՝ ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
7115:00
«ԱԺ ընտրություններից առաջ սահմանագոտու բնակչությանը խաբեցին տանիքների ծածկը փոխելու ծրագրով, այն մնաց թղթի վրա». Ոսկան Սարգսյան
7014:12
«Մեռելի փող ուտող իշխանություններ». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:48
«Դիմում-նամակով դիմել եմ ԵԱՀԿ ԽՎ. պատրաստակամություն եմ հայտնել անձամբ մեկնել Բաքու». Լիլիթ Գալստյան (լուսանկար)
6813:18