Բախմուտի շրջանում ՌԴ-ն մեկ օրում տվել է 603 զոհ և վիրավոր. Ուկրաինայի ԶՈՒ

Անցած 24 ժամվա ընթացքում Բախմուտի շրջանում ռուսները տվել են 603 զոհ և վիրավոր, ամենաշատ հարձակումները գրանցվել են այս ուղղությամբ։ Այս մասին Ազգային հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է Ուժերի Արևելյան խմբի խոսնակ Սերգեյ Չերևատին։
Նրա խոսքով՝ Բախմուտը շարունակում է մնալ Դոնբասի ճակատի գլխավոր էպիկենտրոնը, այնտեղ ռեկորդային թվով հարձակումներ են գրանցվել։
Նա նշել է, որ օրվա ընթացքում Բախմուտի շրջանում տեղի է ունեցել 178 հարձակում, 26 բախում. ռուսները տվել են 278 զոհ և 325 վիրավոր։ Չերևատին նաև հայտնել է, որ Լիման-Կուպյանսկ հատվածը գրանցել է հրետանու ամենամեծ քանակությունը՝ օրական 300-400։ Հակառակորդը մեկ օրում կորցրել է 57 զոհ և 107 վիրավոր.
«Այնտեղ հակառակորդը ավելի շատ զրահատեխնիկա է օգտագործում, մեկ օրում ոչնչացրել է հետևակի մարտական մեքենան, «Վասիլեկ» ականանետը, «Ստրիժ» էլեկտրոնային կայան»,- ասել է Ուկրաինայի Զինված ուժերի խոսնակը։
«Նրանք սկսել են ավելի հաճախ օգտագործել «Լանսետ կամիկաձե» անօդաչու սարքերը, նախկինում դրանք այդքան շատ չէին, մեր զինվորները սովորում են հակազդել դրանց»,- եզրափակել է նա։
Ուկրաինայի զինված ուժերի 40-րդ բրիգադի հրետանին ուղիղ հարվածով ոչնչացրել է զինամթերքի պահեստ։

Քալիֆորնիայի գրադարաններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել․ կան զոհեր (տեսանյութ)
187Երեկ, 13:39
Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին
95Երեկ, 12:54
Կուզբասում 7 տարեկան երեխան մահացել է շոգին մեքենայում փակված մնալու պատճառով
182Երեկ, 00:09
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել
22122.06.2026, 14:05
Հրաձգություն՝ Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կան զոհեր (տեսանյութ)
37822.06.2026, 11:21
Կատարի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով 54 մարդ է տուժել (տեսանյութ)
43722.06.2026, 10:10
Երկրաշարժ՝ Հայաստանում
12722.06.2026, 09:36
Արագածոտնի մարզում բախվել են մարդատարն ու բեռնատարը․ կա 1 զոհ, 11 վիրավոր
11922.06.2026, 09:06