«Փոխանակ ներողություն խնդրեն, հայտարարություն են տարածում». Արթուր Հովհաննիսյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը գրել է. «Փոխանակ ներողություն խնդրեն հանրությունից իրենց վարորդ-պատգամավորի խուլիգանական պահվածքի համար քոչարյանի խմբակցությունը վերից վար կեղծ իրականություն ներկայացնող հայտարարություն է տարածում՝ փորձելով արդարացնել իրենց դաշնակի արարքը։
Զուգահեռաբար պատվից հեռու խմբակցության ղեկավարն էլ ասում է, թե իրենց դաշնակը փախնող տղա չի։ Իհարկե, ԱԺ միջանցքներում լույսի արագությամբ փախչելու ու մկան ծակ ման գալու ֆոնին պատիվ չունեցողների ղեկավարը առավել քան բացահայտվում է իր ողջ «փուչիկ» էությամբ։
Իսկ Հայասպան դաշինքի ղեկավարությունը՝ զորամասեր մեջ-մեջ անելու գործով անցնող Սեյրան Օհանյանը ու մշտապես իրարամերժ մտքեր արտահայտող, անհասկանալի Արծվիկ Մինասյանը, միանշանակ պետք է կրեն քաղաքական պատասխանատվություն իրենց խմբակցության պատգամավորի արարքի համար, եթե իրենք իրոք ունակ են ղեկավարել իրենց վարձկանների խմբակցությունը։
Մյուս կողմից ի՞նչ սպասել հազարավոր մարդկանց ունեզրկած, մի ողջ պետության հիմքերը քանդած, նոյեմբերի 9-ի տեռորիստական ակտը արդարացնողներից, եթե ոչ ավելի ու ավելի վատը։
5-րդ շարասյան դեմ պայքարը չի ավարտվել, և այս ամենն էլ, վստահաբար, ամբողջությամբ տեղավորվում է ասածիս համատեքստում։
Մյուս կողմից էլ այս մարդկանց խմբակը պատրաստ է ամեն ինչի ապօրինի գույքերը պահպանելու, տարիների թալանածը չվերադարձնելու համար։
Ամեն դեպքում, ուշ թե շուտ պատասխանատվությունն անխուսափելի է լինելու, որտեղ էլ թաքնված լինեք, որքան էլ արագ փախչեք»։

«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Փաշինյանը և ՔՊ-ն ժողովրդին խաբում են չեղած խաղաղությամբ»․ Ոսկան Սարգսյան
6600:18
Քաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի՝ օձի հայտնվելուց հետո
74Երեկ, 23:12
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
82Երեկ, 20:48
#CBS-ը հրապարակել է Իրանի հարվածների հետևանքով ԱՄՆ բազաներում վնասների լուսանկարները (լուսանկար)
256Երեկ, 18:13
«ՀՀ ամենաաղքատ մարզում 15 հազար աշխատատեղի կորստի վտանգ կա». Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
134Երեկ, 10:24
Քիմ Քարդաշյանը 2016 թվականի կողոպուտի գործով խորհրդանշական փոխհատուցում է ստացել
334Երեկ, 09:49
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
125Երեկ, 08:18
Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
163Երեկ, 00:30