Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Բաքվի և Թեհրանի հարաբերությունները գերլարված են». Արման Աբովյան

«Բաքվի և Թեհրանի հարաբերությունները գերլարված են». Արման Աբովյան
216
Կիրակի, 02 ապրիլի, 2023 թ., 13:48

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Բաքվի և Թեհրանի հարաբերությունները շարունակում են մնալ գերլարված։
Իհարկե, Ադրբեջանը չունի ոչ բավարար ռեսուրս, ոչ բավարար կամք, որ համարձակվի Իրանի դեմ միայնակ «լըպըտալ», և այստեղ ադրբեջանցիներին «դուխ» է տալիս Իսրայելը։
Բայց վերջին զարգացումները առավել քան հետաքրքիր են, քանզի ադրբեջանա(թուրքական)-իսրայելական տանդեմը արդեն բացահայտ հայտարարում է, որ ձևավորում է հակաիրանական դաշինք։
Մնում եմ իմ կարծիքի, որ իրանցիները այնուամենայնիվ կփորձեն ինչ որ ձև շտկել իրավիճակը ադրբեջանցիների հետ դիվանագիտական դաշտում, բայց հաշվի առնելով իսրայելական ազդեցությունը ադրբեջանական վերնախավի վրա, կարելի է փաստել, որ ադրբեջանցիները շատ արագ «չափը» անցնում են... ինչը իրականում մեր առջև բացում է նոր հեռանկարներ իրանցիների հետ ավելի սերտ ռազմաքաղաքական համագործակցության ընդլայնման համար։
Իհարկե է դա միայն այն պայմաններում, եթե փաշինյանական իշխանությունը ՀԱՍԿԱՆԱ, որ բացվել է հնարավորությունների պատուհան և գերադասի հայկական շահը ավելի վեր, քան տարատեսակ ամերիկա-եվրոպաների շահերը։
...Քանանի, արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար:
Մենք դիմել ենք Ադրբեջանի կառավարությանը՝ խնդրելով պարզաբանել Սիոնիստական ռեժիմի արտգործնախարարի խոսքերը Ադրբեջանի հետ «Իրանի դեմ միասնական ճակատ ձևավորելու մասին» համաձայնագրի վերաբերյալ: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը խուսափել է պատասխանել և նոր մեղադրանքներ առաջադրել Իրանի հասցեին: Ադրբեջանի Մուսուլման եղբայրներին ու քույրերին խորհուրդ ենք տալիս իմանալ սիոնիստական թշնամու իրական մտադրությունների մասին»:

Աղբյուրը`   Արման Աբովյան