Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Նույնիսկ այս սահմանափակ ռեսուրսներով կարելի է դուրս գալ նվաստացած վիճակից». Հ. Խանումյան

«Նույնիսկ այս սահմանափակ ռեսուրսներով կարելի է դուրս գալ նվաստացած վիճակից». Հ. Խանումյան
283
Երկուշաբթի, 03 ապրիլի, 2023 թ., 00:06

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանի գրառումը. «2016-ի ապրիլից հետո, իրոք, բանակում շոշափելի աշխատանք արվեց, նոր ՀՕՊ համակարգեր գնվեցին, մեր սպառազինության մեջ գտնվող համակարգերի քանակն ավելացվեց, որոշակի ինժեներական աշխատանք կատարվեց։ Այնուամենայնիվ, 2016 թվականից հետո մենք պատրաստվում էինք 16 թվականի պատերազմին։ Մեր քթի տակ տեղի էր ունենում սիրիական պատերազմը, Թուրքիան ակտիվ գործողություններ էր կատարում այնտեղ, սակայն մենք չէինք էլ փորձում հետևել, հասկանալ մեր թշնամիների մարտավարությունները, օգտագործվող զինատեսակները, պատերազմի կառավարման առանձնահատկությունները։ 2020թ. պարտությունից հետո, երբ ունեցանք կառավարման կոլապս, կրկին պատերազմի պատրաստվելու խնդիր ունենք, ոչ միայն մեր սխալները վերլուծելու, այլ նաև տարածաշրջանային պատերազմներին հետևելու, վերլուծելու, սովորելու խնդիր, զորքը և բնակչությանը ուսուցանելու խնդիր։ Տպավորություն է, որ 90֊ականների հայ հասարակությունը, հատկապես Արցախում, ավելի ռացիոնալ էր և ավելի ունակ պաշտպանություն կազմակերպելու, քան հիմա։ Վստահ եմ, որ համապատասխան քաղաքական կամքի դեպքում, նույնիսկ այս սահմանափակ ռեսուրսներով կարելի է դուրս գալ այս նվաստացած վիճակից և զգալիորեն բարելավել անվտանգային միջավայրը»։

Աղբյուրը`   Հայկ Խանումյան