Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«ՀՀ իշխանությունները պատրաստվում են դավադրության նոր ռեկորդ սահմանել». Ա. Զաքարյան

«ՀՀ իշխանությունները պատրաստվում են դավադրության նոր ռեկորդ սահմանել». Ա. Զաքարյան
193
Երկուշաբթի, 03 ապրիլի, 2023 թ., 14:30

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է․ «Լրանում է Արցախի տոտալ շրջափակման 113-րդ օրը: Թշնամին հյուսիս-արևելքից մինչև հարավ-արևելք մխրճվում է Հայաստանի սուվերեն տարածքներ և առաջ շարժվելով դիրքավորվում է: Զուգահեռաբար՝ տարածաշրջանում եփվում է նոր ռազմական էսկալացիա: Հայաստանի իշխանությունները պատրաստվում են դավադրության նոր ռեկորդ սահմանել և Արցախի ճակատագիրը վերջնականապես հանձնել Ադրբեջանին: Մենք կանգնած ենք նաև պետականության կորստի առջև: Մեր ժողովրդի զգալի հատվածը լավ չի գիտակցում իրավիճակի լրջությունը:
Այս ամենից ուշադրությունը շեղելու համար ՔՊ դավադիր խմբակը իբրև թե իր նկատմամբ հորինովի սադրանքներ է փնտրում: Փաստացի՝ իրենց հերթական դավադրությունը ծածկող «վարագույրի» կտորներն են հավաքում»:

Աղբյուրը`   Արտակ Զաքարյան