Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Այցելեցի ՔՊ խմբակցության գրասենյակ». Էդգար Ղազարյան

«Այցելեցի ՔՊ խմբակցության գրասենյակ». Էդգար Ղազարյան
163
Երկուշաբթի, 03 ապրիլի, 2023 թ., 15:42

Ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը գրում է. «Ընդունելի համարելով այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկի խելամիտ առաջարկը՝ Ազգային ժողովում գտնվելու ընթացքում այցելեցի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գրասենյակ։ Այցի նպատակն էր պարզել խմբակցության արձագանքը ինձ հետ, որպես Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընդդիմության կողմից առաջադրված միասնական թեկնածու, հանդիպման վերաբերյալ։ Խմբակցության աշխատակիցները հայտնեցին, որ ստացել են իմ գրությունը, սակայն հնարավոր հանդիպման վերաբերյալ դեռ որոշում չի կայացվել։ Նրանք խոստացան նորության դեպքում ինձ տեղեկացնել՝ հնարավորություն չտալով տեղում հանդիպել խմբակցության ղեկավարի հետ՝ պատճառաբանելով նրա զբաղվածությունը»:

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան