Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Հայ ժողովուրդն ունի արժեքների ճգնաժամ». Արմեն Աշոտյան

«Հայ ժողովուրդն ունի արժեքների ճգնաժամ». Արմեն Աշոտյան
257
Երկուշաբթի, 03 ապրիլի, 2023 թ., 17:18

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Հայ ժողովուրդն ունի արժեքների ճգնաժամ։

Եթե ճգնաժամը լիներ քաղաքական, կա՛մ կհանգուցալուծվեր խորհրդարանական ընտրություններով, կա՛մ էլ ընդդիմությունը քաղաքական միջոցներով իշխանափոխություն կաներ։

Ջախջախվել են մեր ազգային և քաղաքական ինքնության հենասյուները՝ Արցախը, հայկական ավանդական արժեքները՝ եկեղեցի, ընտանիք, Ցեղասպանության վերապրածի ֆենոմենը, զոհերի հիշատակը։

Ադրբեջանի նախագահը մի շատ կեղտոտ, բայց ճշմարիտ հայտարարություն արեց, ասելով, թե ոչնչացրել է հայերի գաղափարական հիմքերը:

Շուշին՝ որպես գոյություն, մեր քաղաքական ինքնության մաս էր, այն այսօր մերը չէ»:

Աղբյուրը`   Արմեն Աշոտյան