Բաբայանը հերքում է․ Շուշիի շրջանի 2 գյուղ թշնամու վերահսկողության տակ չի անցել
![]() 286 Երկուշաբթի, 03 ապրիլի, 2023 թ., 20:18 Ադրբեջանական կեղծ քարոզչամեքենայի կողմից այսօր տարածված լուրերը, թե իբր Շուշիի երկու գյուղ անցել է թշնամու վերահսկողության տակ, չի համապատասխանում իրականությանը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին քիչ առաջ հայտնեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը և հավելեց. «Պատերազմից հետո Շուշիի շրջանում գրեթե բոլոր գյուղերը գրավված են թշնամու կողմից՝ բացառությամբ մի քանիսի։ Ադրբեջանի կողմից այսօր տարածված տեղեկությունը, թե, իբր, մնացյալ գյուղերից երկուսը նույնպես անցել են թշնամու վերահսկողության տակ, չի համապատասխանում իրականությանը։ Լավ կլիներ, որ այդօրինակ ստահոդ լուրերն, առհասարակ, տեղ չգտնեին հայկական մամուլում, որովհետև վաղուց հայտնի է, թե ինչ նպատակով է թշնամին նման վարքագիծ դրսևորում՝ ապակողմնորոշելու և վախի մթնոլորտ ստեղծելու Արցախում», - ասաց Դավիթ Բաբայանը։ Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մարտի 25-ին ադրբեջանական բանակի կողմից իրականացված գործողության արդյունքում Շուշիի մոտ մի քանի բարձունք, հարակից տարածքները, ինչպես նաև Շուշիի շրջանի Ալլահգուլուլար և Զամանպեյես գյուղերն արդեն գտնվում են ադրբեջանական բանակի վերահսկողության տակ։ |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
