Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Պետք է փոփոխել օրենքը` փակելով պատգամավորների` քրեական հետապնդումից խուսափելու հնարավորություն տվող այդ բացը». Իոաննիսյան

«Պետք է փոփոխել օրենքը` փակելով պատգամավորների` քրեական հետապնդումից խուսափելու հնարավորություն տվող այդ բացը». Իոաննիսյան
174
Երկուշաբթի, 03 ապրիլի, 2023 թ., 23:54

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը գրում է․ «Ազգային ժողովի պատգամավորին, գործող օրենսդրությամբ, անձեռնամխելիությունւց կարելի է զրկել միմիայն ԱԺ հերթական նիստին՝ անկախ դրա հրատապությունից։
«Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքը գրողները, անհասկանալի մոտիվացիայով, նախատեսել են, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդման կամ պատգամավորին ազատությունից զրկելու թույլտվություն խորհրդարանը կարող է տալ միմիայն հերթական լիագումար նիստին։
Այսինքն, եթե Ազգային ժողովի որևէ պատգամավոր, ասենք, հուլիս ամսվա սկզբին փողոցում մարդ գնդակահարի, ապա իրեն 72 ժամով կձերբակալեն, հետո ազատ կարձակեն ու կկարողանան կալանավորեն միայն սեպտեմբերին, քանի որ հուլիս ու օգոստոս ամսիներին հերթական նիստեր չեն լինում։
Ընդորում, քանի դեռ չի եկել ԱԺ հերթական նիստը ու խորհրդարանը չի թույլատրել քրեական հետապնդումը, հանցանք կատարած պատգամավորը ազատորեն կարող է հատել պետական սահմանն ու լքել երկիրը։
Կամ, եթե նախորդ շաբաթ պատգամավոր Մհեր Սահակյանը ոչ թե Վլադիմիր Վարդանյանի գլխին կտրող գործիքով հարվածեր, այլ, այդ նույն գործիքով, ասենք, մարդ սպաներ, ապա, միևնույնն է, նա այսօր ազատ էր արձակվելու։ Ընդորում, ինչ էլ որ արած լիներ՝ նախքան հաջորդ հերթական նիստը կարող է նաև հանգիստ լքել երկիրը։
Կարծում եմ, որ Ազգային ժողովի պատգամավորները պետք է քաղաքական կամք ունենան ու փոփոխեն օրենքը՝ փակելով պատգամավորների՝ քրեական հետապնդումից խուսափելու հնարավորություն տվող այդ բացը։
Մասնավորապես, անհրաժեշտ է փոփոխել «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքը և նախատեսել, որ պատգամավորի անձեռնամխելիության հարցը կարող է քննարկվել նաև արտահերթ նիստով»։