Աննա Վարդապետյանը կգա Ազգային ժողով. «Ժողովուրդ»
![]() 230 Երեքշաբթի, 04 ապրիլի, 2023 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն արդեն խորհրդարան է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության նախորդ տարվա գործունեության մասին հաղորդումը: Այն բաղկացած է 164 էջից: Այս հաղորդումը պետք է քննարկվի ԱԺ լիագումար նիստում, սակայն մինչ այդ հանձնաժողովի նիստում կքննարկվի: Եվ այսպես, «ԱԺ կանոնակարգ» օրենքի 126-րդ հոդվածում սահմանված է, որ գլխավոր դատախազի հաղորդումը խորհրդարանի համապատասխան հանձնաժողովում քննարկվում է այն ներկայացնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, իսկ, ահա, երկամսյա ժամկետում՝ խորհրդի սահմանած օրը, քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստերում: Այսինքն՝ սպասվում է, որ Աննա Վարդապետյանը խորհրդարան կգա և կներկայացնի տարեկան հաղորդումը մինչև ամառ, քանի որ նա կարող է դա անել միայն հերթական նիստերի ժամանակ: Արտահերթ նստաշրջանում տարեկան հաղորդումը չի կարող քննարկվել: Եվ ուշագրավ է, որ Վարդապետյանը ներկայացնելու է Արթուր Դավթյանի օրոք կատարված 1 տարվա աշխատանքը: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
