Ովքեր են Մակունցի հետ հանդիպած դաշնակցականները․ «Հրապարակ»
![]() 212 Չորեքշաբթի, 05 ապրիլի, 2023 թ., 09:48 «Հրապարակ օրաթերթը» գրում է․ Երեկ «Հրապարակը» գրել էր, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն օրեր առաջ դեսպանատանն ընդունել է մի խումբ ինքնակոչ «դաշնակցականների»՝ ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի անդամներ Քարմէն Օհանեանին, Յարութ Մկրտիչեանին եւ Վահան Պզտիկեանին, ում համայնքում «Նիկոլից ավելի Նիկոլ» են անվանում: ԱՄՆ-ում ՀՅԴ բոլոր կառույցները բոյկոտում են Մակունցին։ Եվ այն, որ դեսպանն իր մոտ է հրավիրել ՀՅԴ-ից մի քանի տարի առաջ վտարված ՀՅԴ արեւմտյան կառույցի ներկայացուցիչներին, խիստ զայրացրել է ԱՄՆ-ի ՀՅԴ-ականներին: Գաղտնիք չէ, որ ամերիկահայերը Լիլիթ Մակունցին, մեղմ ասած, չեն համակրում: Այսպիսով իշխանական թեւը փորձում է իմիտացիա ստեղծել, թե իբրեւ դաշնակցականների հետ հարաբերությունները կարգավորել է: ՀՅԴ բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ իշխանությունները փորձում են հասարակությանն ապակողմնորոշել, քանզի Մակունցի հետ հանդիպած մարդիկ շատ վաղուց դաշնակցականներ չեն։ «Հասարակության մոտ սխալ կարծիք են փորձում ձեւավորել, այդ խումբը, որին դաշնակցական են անվանում իշխանությունները, կուսակցության հետ խնդիրներ են ունեցել եւ արդեն շատ վաղուց դաշնակցականներ չեն: Հանրության մեջ փորձում են շփոթմունք առաջացնել»,- նշեց Մանոյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
