Ադրբեջանում ձերբակալել են խմբի անդամների, որոնք ծրագրում էին ստեղծել կրոնական պետություն
![]() 648 Հինգշաբթի, 06 ապրիլի, 2023 թ., 14:42 Մի խումբ արմատականներ ծրագրել էին բռնի ուժով բռնազավթել Ադրբեջանը։ Նրանք պատրաստվում էին խռովություն անել և ստեղծել շարիաթի օրենքներով կառավարվող կրոնական պետություն։ Այս մասին հայտնում է Interfax-Azerbaijan-ը՝ հղում անելով երկրի գլխավոր դատախազության, ներքին գործերի նախարարության և պետական անվտանգության ծառայության տվյալներին։ «Բացահայտվել է, որ Իրանում բնակվող և իրանական հատուկ ծառայությունների հետ համագործակցող Ռուֆուլլա Ախունդզադեն և Բախտիյար Բայրամովը համագործակցության են ներգրավել Թարթառի շրջանի բնակիչ Արիֆ Ջումշուդովին և նրան հանձնարարել ստեղծել «դիմադրության խումբ»՝ Ադրբեջանի տարածքում զինված անկարգություններ, իշխանության զավթում, երկրի սահմանադրական կարգի բռնի փոփոխում կազմակերպելու և շարիաթի օրենքներով կառավարվող կրոնական պետություն ստեղծելու համար», - ասված է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության, Պետական անվտանգության ծառայության և Գլխավոր դատախազության համատեղ հաղորդագրության մեջ: |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
20017:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
15012:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
12611:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
39009:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
34409:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
468Երեկ, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
446Երեկ, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
366Երեկ, 14:42
