Հայաստանը կմասնակցի ԱՄՆ-ի գլխավորած Defender 23 զորավարժություններին

Հայաստանն ու Մոլդովան կմասնակցեն Միացյալ Նահանգների գլխավորած բազմազգ լայնածավալ զորավարժություններին, հայտնում է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը։
Ապրիլի 22-ին Եվրոպայում կմեկնարկեն Defender 23 զորավարժությունները, որոնք կտևեն երկու ամիս և կընդգրկեն եվրոպական 10 երկրների տարածք։
Զորավարժություններին կմասնակցի շուրջ 9000 ԱՄՆ զինվորական և շուրջ 17000 զինծառայող 26 դաշնակից և գործընկեր երկրներից: Այդ երկրներն են՝ Ալբանիա, Հայաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Խորվաթիա, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆրանսիա, Վրաստան, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իտալիա, Կոսովո, Մոլդովա, Չեռնոգորիա, Նիդեռլանդներ, Հյուսիսային Մակեդոնիա, Լեհաստան, Ռումինիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա և Մեծ Բրիտանիա։
«Defender 23» զորավարժությունները, սկսված 2021 թվականից, ղեկավարվում են ԱՄՆ-ի եվրոպական և աֆրիկյան բանակների կողմից։ Դրանք նպատակ ունեն ցույց տալու ամերիկյան զորքի կարողությունը զինտեխնիկան արագորեն տեղակայելու, դաշնակիցներին աջակցելու, Եվրոպայի խաղաղության հնարավոր խաթարումը կանխելու, ինչպես նաև՝ մայրցամաքը ագրեսիայից պաշտպանելու կարողությունը:

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
197Երեկ, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
211Երեկ, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
209Երեկ, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
233Երեկ, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
24303.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
27003.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
26503.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
63302.11.2026, 20:00