Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Տեղ համայնք

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը այսօր՝ ապրիլի 14-ին, իր առաջին աշխատանքային այցն է իրականացրել Սյունիքի մարզի Տեղ համայնք։ Այցի նպատակն էր ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով ՀՀ զինված ուժերի զինծառայողներին մոտենալու, սադրելու և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարելու դեպքից հետո տեղում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստահավաք աշխատանքներ իրականացնելը, խախտումները հաստատող փաստեր և ապացույցներ հավաքագրելը, քաղաքացիական բնակչությանը մտահոգող խնդիրներին ծանոթանալը։
Մարդու իրավունքների պաշտպանը տեղում իրավիճակը քննարկել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի, ինչպես նաև բնակիչների հետ։ Բնակիչները մտահոգություններ են հայտնել իրենց կյանքի եւ անվտանգության, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության, կրթության և այլ հիմնական իրավունքների հետ կապված։ Նրանց կողմից կարևորվել են արոտավայրերի օգտագործման, անասնապահությամբ զբաղվելու միջոցով իրենց ընտանիքներին ապահովելու խնդիրները։
‼️Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ադրբեջանական զինծառայողների կողմից ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքն ունեն նաև սահմանային բնակավայրերի մարդկանց ահաբեկելու նպատակ։
Այսպիսով, ապրիլին ադրբեջանական կողմի իրականացրած գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակի հետ կապված հավաքագրված փաստերը վկայում են, որ խախտվում է բնակիչների սեփականության իրավունքը, վտանգվում են նրանց կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, երեխաների կրթության իրավունքները, բնակիչները զրկվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ զբաղվելու հնարավորությունից։
‼️Ինչպես վերը նշված, այնպես էլ հավաքագրված մյուս փաստերը ամփոփվելու են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։ Դրանք կներկայացվեն իրավասու միջազգային կազմակերպություններին և այլ դերակատարներին, ինչպես նաև պետական իրավասու գերատեսչություններին։

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
197Երեկ, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
211Երեկ, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
209Երեկ, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
233Երեկ, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
24303.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
27003.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
26503.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
63302.11.2026, 20:00