««Մեր դրոշը ծածանվում է Իրավանում» քարոզչական գործողությունը հետապնդում էր երկու նպատակ». Վարդան Ոսկանյան
![]() 309 Երկուշաբթի, 17 ապրիլի, 2023 թ., 02:18 Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամյան իր էջում գրում է․ «Մենք ենք ու... «հա՜, Ավստրիան» Դասականի ստեղծագործության այս խոսքերը՝ հատկապես հանրամատչելի դարձած հայտնի ֆիլմի հռչակավոր դերասանի կատարմամբ, կարող են ինչ-որ առումով բնորոշել «միջազգային հանրության» մեր պատկերավոր ընկալումը, այսինքն «միջազգային հանրությունը» Արևմուտքն է՝ չնայած Ավստրիայի անունը գերմաներենից թարգմանաբար նշանակում է «Արևելյան կայսրություն»։ Բայց սա զուտ փոքր-ինչ գեղարվեստական «նախաբանի» փոխարեն, իսկ իրականում մենք հաճախ այնքան ենք տարվում մենք և «միջազգային հանրությունը» արմատավորված կարծրատիպով, որ մոռանում ենք, թե առաջնայինը ոչ թե դա է, այլ՝ մենք ու թշնամին։ Ըստ այդմ, դիցուք, թշնամու խորհրդանիշ լաթի կտորի այրումը նույնպես դիտարկվում է գրեթե միայն մենք-«միջազգային հանրություն» հարացույցի շրջանակներում՝ մոռանալով մենք-թշնամի հարթությունը։ Իսկ սա արդեն շատ ավելի ուշագրավ է։ Բանն այն է, որ Բաքվի բռնապետի քարոզչամեքենան, ըստ ամենայնի, նախապատրաստել էր «մեր դրոշը ծածանվում է Իրավանում» քարոզչական գործողություն, որը հետապնդում էր երկու նպատակ. նախ՝ այժմ էլ ընթացող պատերազմի հոգեբանական բաղադրիչում ճնշել մեզ և երկրորդը՝ իբր, բարձրացնել բարբարոսների ոգին, միևնույն ժամանակ ապահովելով Բաքվի բռնապետի կերպարի հերթական «հերոսացումը» սեփական հասարակության աչքերում։ Հիբրիդային պատերազմներին բնորոշ այս ծրագրված գործողության մեկնարկի առաջին նշանները երևացին Բաքվի բռնապետի որոշ քարոզչամիջոցներում՝ Երևանի մարզահամերգային համալիրում բացման արարողության ընթացքում թշնամական լաթի կտորի հայտնվելուց անմիջապես հետո։ Գործողությունը, սակայն, տապալվեց թշնամական խորհրդանիշ լաթի կտորի այրմամբ, որն առնվազն հարցականների մի փունջ ի հայտ բերեց Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից միահեծան կառավարվող սեփական հասարակության ուղեղներում, որոնցից ամենակարևորն, ըստ իս, այս մեկն է՝ «իսկ արդյոք չե՞ն խաբում մեզ՝ պնդելով, որ հայերն այլևս հանձնվել են, և Բաքվի բռնապետը կարող է նրանց հետ վարվել, ինչպես կամենա»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
