Չարբախում 17-ամյա պատանին վրաերթի էր ենթարկել իր ուղղությամբ կրակած տղամարդուն
![]() 753 Չորեքշաբթի, 19 ապրիլի, 2023 թ., 13:54 Ապրիլի 14-ին, ժամը 00.15-ին, անհայտ վարորդը «ԳԱԶ-31105» մակնիշի մեքենայով Երևանի Արտաշիսյան փողոցում վրաերթի էր ենթարկել 41-ամյա Սարգիս Այրասյանին, որը մահացել էր: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ապրիլի 14-ի ժամը 00.15-ին Սարգիս Այրասյանը Արտաշիսյան փողոցի նշված հատվածում «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ էր արձակել Ներքին Չարբախի 17-ամյա բնակչի ուղղությամբ, ինչից հետո նա իր վարած «ԳԱԶ-31105»-ով վրաերթի էր ենթարկել Սարգիս Այրասյանին՝ պատճառելով մահ, և դեպքի վայրից դիմել էր փախուստի: Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 18-ին 17-ամյա երիտասարդը ներկայացել է նախաքննական մարմին և տվել խոստովանական ցուցմունք: Նա ձերբակալվել է: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ատրճանակը, 9 մմ տրամաչափի 3 փամփուշտ և 4 պարկուճ: Քրեական վարույթը շարունակվում է: |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
291Երեկ, 17:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
183Երեկ, 12:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
197Երեկ, 11:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
492Երեկ, 09:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
426Երեկ, 09:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
53719.04.2026, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
51019.04.2026, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
37619.04.2026, 14:42
