Թուրքիայում կրակել են իշխող կուսակցության գրասենյակի ուղղությամբ
![]() 890 Հինգշաբթի, 20 ապրիլի, 2023 թ., 20:12 Հինգշաբթի օրը՝ ապրիլի 20-ին, անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) գրասենյակի վրա՝ երկրի հարավում գտնվող Ադանա քաղաքում։ Տուժածներ չկան, կրակողը բերման է ենթարկվել, ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում, հաղորդում է TRT-ն։ Հեռուստաընկերության տեղեկություններով՝ անհայտ անձը պոմպային հրացանից 12 կրակոց է արձակել կուսակցության դատարկ գրասենյակի վրա, մոտեցել է շենքի դռանը, որտեղ թողել է զենքն ու փորձել թաքնվել։ Շուտով նրան ձերբակալել է ոստիկանությունը։ Կուսակցության ներկայացուցիչները դատապարտել են շենքի հրետակոծությունը՝ այն անվանելով սադրանք։ Սա ապրիլին զինված հարձակումներով արդեն երրորդ միջադեպն է՝ թուրքական առաջատար կուսակցությունների գրասենյակների վրա։ Ավելի վաղ Ստամբուլում կրակել էին ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության և «Լավ» կուսակցության շենքերի ուղղությամբ։ |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
22717:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
15412:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
14711:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
41909:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
36909:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
496Երեկ, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
465Երեկ, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
367Երեկ, 14:42
