Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Այդ ճանապարհն էր ապահովում ՀՀ-ից Արցախ հումանիտար բեռի տեղափոխումը». Տ. Աբրահամյան

«Այդ ճանապարհն էր ապահովում ՀՀ-ից Արցախ հումանիտար բեռի տեղափոխումը». Տ. Աբրահամյան
337
Կիրակի, 23 ապրիլի, 2023 թ., 15:00

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանը հերթական խոշոր գործողությունն է իրականացրել՝ փակել Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը:
Շրջափակման պայմաններում այդ ճանապարհն էր ապահովում ՀՀ-ից Արցախ հումանիտար բեռի տեղափոխումը, որն իրականացվում էր Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների և Կարմիր Խաչի ուժերով:
Այս քայլին գնալու համար Ադրբեջանն արհեստականորեն օգտագործեց իր 3 զինծառայողների՝ ականի վրա պայթելու հանգամանքը, որն Ադրբեջանը երեկ մատուցում էր որպես «Հայաստանի իրականացրած ահաբեկչություն»:
Միջազգային հանրության լռության և ՀՀ իշխանության հանցավոր անգործության պայմաններում Ադրբեջանը շարունակում է ճգնաժամը խորացնելու իր հանցավոր քաղաքականությունը»: